Ապրիլ 16, 2024 10:58 Asia/Tehran
  • Կյանքի էվոլյուցիան մահից հետո. Երկու խոսք Այաթոլլահ Խամենեիից

Մեր կյանքի հաջորդ փուլն ավելի ամբողջական է, քան մեր կյանքի ներկա փուլը: Այսօր մենք գերի ենք ու սահմանափակված մեր մարմնում։

Իսլամական աշխարհայացքի հիմնական և հիմնարար կետերից մեկը մահից հետո կյանքի շարունակության հարցն է. Դա նշանակում է, որ կյանքը մահով չի ավարտվում։
Իսլամում և իհարկե բոլոր աստվածային կրոններում այս իմաստը աշխարհայացքի ազդեցիկ սկզբունքներից մեկն է։
Պետք է իմանալ, որ աշխարհայացքի այս բոլոր սկզբունքներն արդյունավետ են կյանքի հարաբերությունները կարգավորելու և իսլամական կառավարման հիմքերը և  վարչարարությունն ու աշխարհի կառավարումը կարգավորելու համար: Մահից հետո մենք նոր փուլ ենք մտնում. Այնպես չէ, որ մարդը կկործանվի. Մահից հետո, մարդը նոր փուլ է սկսում և դատաստան ու նման հարցեր են լինում։ [1]

Մեր կյանքի հաջորդ փուլն ավելի ամբողջական է, քան մեր կյանքի ներկա փուլը: Այսօր մենք գերի ենք ու սահմանափակված մարմնում։
Չնայած մեր ինտելեկտը թռչում է, և մեր իմացականությունը սավառնում է ամենուր, և մեր կամքը հաղթահարում է շատ բաներ, բայց մեզ համար կան ֆիզիկական սահմանափակումներ։
Բայց մյուս աշխարհում այս ֆիզիկական սահմանափակումը գոյություն չունի, և մարդը դառնում է անսահման շատ ավելի լայն իմաստով.
Այսինքն՝ մարդ արարած մահից հետո լայնատարած գոյություն է դառնում։
Սա մի բան է, որի շուրջ կրոնները համաձայն են, և այդ աշխարհում գոյություն ունի կյանքի երկու տեսակ. մեկը երջանիկ և հարմարավետ կյանք է և կատարյալ է բոլոր առումներով, և մյուսը դառը և ծանր կյանք է, որը գտնվում է խոշտանգումների և դժվարության ամենաբարձր մակարդակում։
Առաջինը կոչվում է դրախտ, իսկ երկրորդը կոչվում է դժոխք։ [2]

[1] Իմամ Խամենեիի հայտարարությունները 09.12.1379թ․

[2] Իմամ Խամենեիի հայտարարությունները 23.02.1371թ․