Ապրիլ 16, 2024 17:25 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակը պատրաստ է պատասխանել թշնամիների հնարավոր սպառնալիքներին

Իրանի Իսլամական Հանրապետության  բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է,որ ցամաքային  ուժերը  պատրաստ են ամենակարճ ժամանակում պատասխանելու թշնամիների ցանկացած սպառնալիքին։

Երեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի օրվա առթիվ լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում  բանակի հրամանատարների և անձնակազմի  ուխտը վերանորոգելու արարողության ժամանակ,   բրիգադի գեներալ  Քյումարս Հեյդարին ընդգծելով, որ Իրանի Զինված ուժերը կարողացան բոլոր ոլորտներում ի ցույց դնել իրենց կարողությունները, հավելել է,-Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է ամենակարճ ժամանակում պատասխանել ցանկացած սպառնալիքի։

Վաղը՝ չորեքշաբթի (2024 թվականի ապրիլի 17-ին) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում նշվում է որպես Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օր։