Ապրիլ 17, 2024 10:43 Asia/Tehran
  • Սպահանի հրեական սինագոգները
    Սպահանի հրեական սինագոգները

Իիրանի Սպահան քաղաքը համատախաստան պայմաններ ունի բոլոր կրոնների հետևորդ զբոսաշրջիկների համար։  Հրեական սինագոգների առկայությունը և դրանց վերականգնումն ու պահպանումը վկայում է կրոնական փոքրամասնությունների ազատության նկատմամբ ԻԻՀ ուշադրության մասին։ 

Սպահանում հաստատվելուց հետո հրեաները տարբեր դարաշրջաններում կառուցել են սինագոգներ։ Դրանցից պահպանվածնմերի թվում են Ղաջարների շրջանում կառուցված սինագոգները։  

Դրանք նման են եկեղեցիներին, սակայն սինագոգում բացակայում են որմնանկարները, քանի որ հրեաները պատերին մարդկային պատկերներ չեն նկարում։ Սիոնագոգներն ունեն դեկորատիվ հարդարանք և չունեն կրոնական արարողությունների համար նախատեսված հարթակներ։

Սպահանի հրեական սինագոգների ճարտարապետական ոճը պարզ է և համատեղելի շրջապատող միջավայրի հետ։ Սպահանի 7 սինագոգները գրանցված են Իրանի ազգային հուշարձանների ցանկում։ 

 

«Ամու Շայա» սինագոգ 
Սպահանի ամենահին սինագոգը «Ամու Շայա» սինագոգն է, որ գտնվում է Ջոյբարե թաղամասում։ Աթիղ հրապարակի մոտ գտնվող մուսուլմանաբնակ թաղամասին ամենամոտը կոչվում է «Մելանսյան սինագոգ»: Սինագոգի գմբեթաձև կամարներից յուրաքանչյուրի վերևում կան լուսարձակներ, որոնք ապահովում են անհրաժեշտ լուսավորություն։

«Ամու Շայա» սինագոգ 

«Մոլլա Յակոբ» սինագոգ

«Մոլլա Յակոբ» սինագոգը գտնվում է սպահանցի բանաստեղծ Քամալ ալ-Դին Իսմայիլի գերեզմանի մոտ,  Ջոյբարե թաղամասի Քամալ փողոցում և հարյուր տարեկան է։

Սինագոգի նկուղային հարկում թաղված են Սպահանի հրեական համայնքի մի շարք ավագներ, այդ թվում՝ նրա հիմնադիրը։
Դեպի պաշտամունքի վայր մուտքն արևելյան կողմի հարավային անկյունում է։ Մյուս կողմում կանանց մուտքի սանդուղքն է, որը հարավային ճակատում միացված է շենքին։
Թորայի պատուհանը շինության ամենատպավորիչ տարրերից մեկն է, որը տեղադրված է   Երուսաղեմին նայող պատուհան ունենալու կրոնական հրամանագրի համաձայն:

«Մոլլա Յակոբ» սինագոգ

«Մոլլա Նեյսան սինագոգ»

«Մոլլա Նեյսան սինագոգը» կառուցվել է 87 տարի առաջ։ Հակառակ արտաքին պարզ տեսքի, այն Սպահանի ամենագեղեցիկ սինագոտն է։ Այն գտնվում է  փողոցի մակերևույթից մոտ մեկ մետր ցածր դիրքի վրա։ Փոքրիկ գավիթը  տանում է դեպի աղոթասրահ և ժողովարանի բակ։ Թեև այս սինագոգը ընդհանուր առմամբ նման է մյուս սինագոգներին, սակայն դրա տանիքի ծածկույթը տարբերվում է մյուսներից։ Այն ունի Թորային նվիրված ամենագեղեցիկ սենյակներից մեկը, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ զարդեր։
Սինագոգն արևմտյան ճակատում ունի երկու մեծ պատուհաններ, որոնք սիմետրիկոր են Թորայի վայրի նկատմամբ։ Կանանց հատվածը գտնվում է արևելյան կողմում և կապված է սինագոգի տարածքի հետ։

«Մոլլա Նեյսան սինագոգ»

«Շուկրա սինագոգ»

 Այս սինագոգի վարագույրներից մեկի վրա գրված է եբրայերեն 5569 թվականը, ինչը նշանակում է, որ այն կառոցվել է 198 տարի առաջ։ Մուտքի դռնով անցնելուց հետո մտնում ենք մութ միջանցք, որը փողոցի մակարդակից երեք աստիճան ներքև է և ամբողջովին կտրում է կապը արտաքին միջավայրի հետ։ Սինագոգների նման դիրքի նպատակն է կտրել մարդկանց ուշադրությունն ու շփումն արտաքին աշխարհի հետ և պատրաստել նրանց պաշտամունքի վայր մտնելու համար։ Աղոթարանի մուտքը արևելյան կողմի անկյունից է, որը նայում է Երուսաղեմին։

«Շուկրա սինագոգ»

«Կետեր Դավիդ» սինագոգ 

Այս սինագոգում պահվում են  մոտ 500 տարվա հին Թորաներ՝ գրված կենդանու մաշկի վրա, որոնք ըստ հրեական սովորույթների և ավանդույթների՝ կարդացվում են տարին մեկ անգամ։ 

«Կետեր Դավիդ» սինագոգ 

Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն բազմաթիվ ազատություններ և կարող են անարգել իրականացնել իրենց  կրոնական ծեսերը: 

Հատկանշական է, որ որոշ եվրոպական երկրներ թույլ չեն տալիս մուսուլմաններին ազատորեն կատարել իրենց կրոնական արարողությունները և անգամ աղջիկներին արգելված է դպրոց հաճախել գլխաշորով: 

Իսկ Իրանում հրեաները ոչ միայն ազատ են կատարելու իրենց կրոնական ծեսերը, այլև  ունեն   իրենց ներկայացուցիչն իսլամական  խորհրդարանում։ Իսրայելում նման բան գոյություն չունի։  Երուսաղեմն օկուպացրած  ռեժիմը թույլ չի տալիս այդ երկրի հիմնական բնակիչներին, որոնք մուսուլման են, միջամտել քաղաքական գործերին։