Ապրիլ 17, 2024 18:43 Asia/Tehran
  • Մարդ, ով դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության և Արևմտյան Ասիայի Դիմադրության հիմնադիրը / Իմամ Խոմեյնու 14 քաղաքական գաղափարները

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ և իմամ Խամենեիից առաջ Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ իմամ Խոմեյնին ցույց տեվց, որ իսլամական իրավագիտությունը և քաղաքական փիլիսոփայությունը թույլ են տալիս ըստ ժամանակի և վայրի մշակել հասարակության կառավարման նոր ծրագրեր:

Որպես առաջին կրոնական առաջնորդ և կրոնական հեղափոխության առաջնորդ, իմամ Խոմեյնու հեղափոխական միտքը շատ կարևոր էր մշակութային, գիտական, մարդկային, քաղաքական և ռազմական հարթություններում Իրանի  հասարակության բարգավաճման համար։ Այն Արևմտյան Ասիայում՝ Լիբանանից մինչև Եմեն, ձևավորել է գաղութատիրության դեմ պայքարի և անկախության նոր շարժում։

Իմամ Խոմեյնի

Իմամ Խոմեյնին միապետության տեսությունը, թագավորական Սահմանադրությունը և կրոնական իշխանությունը վերափոխեց  «Իսլամական Հանրապետության տեսության»։ Դա իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական հեղափոխության և անցած դարի այլ իսլամական շարժումների ամենակարևոր տարբերություններից մեկն է։

Շահի իշխանության տապալումը և Իսլամական Հանրապետության ձևավորումն իսլամական զարթոնքի շարժման ամենակարևոր հաղթանակն էր ժամանակակից դարաշրջանում։ Իմամ խոմեյնու ու նրա աջակիցների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն Իսլամական Հանրապետության Սահմանադրությունն էր։ Առաջին անգամ   ժամանակի և վայրի  պահանջներին համապատասխան իսլամական հասարակությունը կառավարելու գաղափարն իրագործվեց և հավանության արժանացավ Իրանի հասարակության կողմից։ 

Իսլամական Հանրապետության Սահմանադրությունն իսլամական ուսմունքների,  կառավարման փորձի և մարդկության հավաքական իմաստության համակցությունն է Վերածննդի դարաշրջանից հետո: Սահմանադրության բովանդակությունը հիմնված է իսլամի վրա, իսկ ձևը   ժամանակակից դարաշրջանի մարդկության հավաքական մտքի վրա: Այն ենթադրում է  հասարակության մասնակցությունը կարևոր որոշումների կայացման գործին։

Սահմանադրությունն անդրադառնում է նաև իշխանությունների տարանջատմանը, ինչեպս նաև Իսլամական խորհրդի, Պահապանների խորհրդի, Փորձագետների խորհրդի, Նպատակահարմարության խորհրդի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի և քաղաքային խորհուրդների ձևավորման սկզբունքներին։ 

Իմամ Խոմեյնին միաժամանակ կանգնեց Արևելյան և Արևմտյան բլոկների դեմ և ձևավորեց  «Իսլամական ումմայի դիմադրության ճակատը»՝ ընդդեմ ԱՄՆ-ի ու սիոնիզմի։

Իմամ Խոմեյնու գլխավորած հեղափոխպությունը փոխեց   իսլամական ումմայի և աշխարհի -քաղաքական հավասարումները։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո սկսվեց նոր դարաշրջան, որն անվանվեց «Իսլամական հեղափոխության դիսկուրսի դարաշրջան», իսկ  միջազգային հարաբերություններում և աշխարհի քաղաքական-հեղափոխական մտքում առաջացան «Քաղաքական իսլամ» և «Կրոնական կանոն» եզրույթները։ 

Իմամ Խոմեյնին և իմամ Խամենեին 

Իմամ Խոմեյնու քաղաքական գաղափարների սկզբունքները
Իմամ Խոմեյնու քաղաքական գաղափարների կարևոր սկզբունքները վերաբերվում են երկրի ներքին գործերում ժողովրդի որոշում կայացնելու իրավունքին և արտաքին քաղաքականության մեջ գաղութատիրության դեմ պայքարին։ 
Ժողովրդի կարծիքը օրենսդրական և որոշումների կայացման համակարգում ներառելը նրա կարևոր գաղափարներից էր, որը հակառակ էրէ իսլամական կարգախոսներով բռնապետերի և ավտոկրատների գաղափարներին։ 


Ստորև ներկայացնում ենք իմամ Խոմեյնու քաղաքական գաղափարներից մի քանիսը 

1․ Իսլամական կառավարման սկզբունքները 

«Իսլամական կառավարության երեք սկզբունքներն են. ղեկավարի արդարությունը,   իրենց երկրի ղեկավարին ընտրելու և իրենց ճակատագիրը որոշելու մուսուլման ժողովուրդների ազատությունը և օտարերկրյա միջամտությունից և մուսուլմանների ճակատագրի նկատմամբ նրանց վերահսկողությունցի ազատվելը։  

2․ Հանրապօետության տեսակը 
Իսլամական Հանրապետության կառավարությունը հանրապետական է, ինչպես մյուս հանրապետությունների դեպքում, սակայն երկրում իշխում է իսլամական օրենքը։ 

Իմամ Խոմեյնու լուսանկարն իսլամական հեղափոխությունից առաջ
Նուֆել Լոշատո, Ֆրանսիա

3. Իսլամական Հանրապետության պարտականությունները
«Իսլամական Հանրապետության հիմքում երկրի  անկախության և ժողովրդի  ազատության ապահովումն է, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում գործող օերնքների  բարեփոխումներն՝ ըստ իսլամական չափանիշների։
Բարեփոխումները պետք է իրականացվեն ժողովրդի մասնակցությամբ՝ առաջին հերթին  աղքատությունը վերացնելու և ժողովրդի ճնշող մեծամասնության կենսապայմանները բարելավելու նպատակով։ 

 

4. Խորհրդարանի դերկատարությունը և օրենսդրությունը 

Իսլամական խորհրդարանի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ ժողովուրդն ազատորեն ընտրի իր ներկայացուցչին, որը կքննարկի երկրի հարցերը։ 

5. Ընտրություններ և հանրային կամք 

Շահի տապալումից հետո գործերի պատասխանատվությունը ստանձնած խմբի ամենակարևոր առաջնահերթ պարտականություններից մեկն ազատ ընտրությունների համար պայմանների ապահովումն է, որտեղ կբացառվի որևէ դասակարգի կամ խմբի միջամտըությունն ու ազդեցությունը։

 

 6. Արտաքին քաղաքականության սկզբունքներն ու հիմքերը

Իսլամական կառավարության քաղաքականությունն է՝ անկախության պահպանումը, ժողովրդի,  պետության ու երկրի ազատությունը, փոխադարձ հարգանքը և հավասար վերաբերմունքը  գերտերությունների և ոչ գերտերությունների միջև։

 

7. Պաղեստինի հարցը և աշխարհի ազատություն փնտրողները

«Իրանի ժողովուրդը մշտապես աջակցել է բոլոր ազատախոհների, հատկապես Պաղեստինի ժողովրդի պայքարին ագրեսոր Իսրայելի դեմ։ Մենք միշտ հավանություն ենք տվել նրանց շարժմանը եւ հնարավորինս օգնել ենք նրանց»։

 

8. Մուսուլմանների միասնությունը 

«Մուսուլմանների և իսլամական պետությունների միասնության գաղափարը իմ կյանքի նպատակների գագաթնակետն է։ Ինձ անհանգստացնում  իսլամական պետությունների միջև  տարաձայնությունների առկայությունը։ Ես տեղյակ եմ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցնում են մուսուլմանների և նրանց կառավարությունների միջև անջրպետին»։  

 

9. Ճնշվածները և սոցիալական արդարությունը

«Հուսով եմ, որ Իսլամական Հանրապետության օրինակով և մեր ու ձեր հաջողություններով մենք կհաստատենք իսլամական արդարադատություն։ Թող մեր բոլոր խնդիրները լուծվեն։ բոլոր աշխատողների խնդիրները պետք է լուծվեն։ 
 Իսլամական Հանրապետությունը պետք է աջակցի ճնշվածներին։ Ճնշվածներին պետք է հզորացնել»։

Իմամ Խոմեյնին ընտանիքի անդամների հետ

10․ Ազատություն 
«Ազատությունը պատկանում է ժողովրդին։ Օրենքն ազատություն է տվել. Աստված ազատություն է տվել մարդկանց. Իսլամը տվել է ազատություն. Սահմանադրությունն ազատություն է տվել ժողովրդին»։ 

11․ Արդարադատություն 
«Իսլամի Աստվածն արդար է։ Արդար է նաև Նրա մարգարեն։ Արդար է նրա իմամը: Նրա դատավորն օրինական է, երբ արդար է:

 

12. Մարդու իրավունքներ

 «Խոսքի ազատություն, ընտրությունների ազատություն, մամուլի ազատություն, ռադիոհեռուստատեսության, գովազդի ազատություն, սրանք մարդու  ամենատարրական իրավունքներն են։ 
Հնարավոր չէ բարեփոխել մարդկանց և պաշտպանել մարդու իրավունքները, եթե ապավինելու կետը հոգևոր ծագում չունի»։ 

 

13․ Ապագաղութացում 
«Իսլամական պետությունների ղեկավարների միջև գոյություն ունեցող տարաձայնությունը, որը  միապետությունների ժառանգությունն է, ստեղծվել է օտարների ձեռքերով՝ ազգերին հետ պահելու համար։ 
Այն նրանց զրկել է մտածելու հնարավորությունից։
Հուսահատության ոգին  խանգարել է նրանց մտածել լուծում գտնելու մասին»։

14․ Քննադատություն՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ 
«ԱՄՆ նախագահների հանցագործությունների թվում կարելի է  նշել հարյուր միլիոնավոր մուսուլմանների իրավունքների ոտնահարումը,  նրանց ունեցվածքին տիրանալն անտեսելը և թույլ տալը, որ Իսրայելի կեղծ ռեժիմը  մուսուլմաններին զրկի ազատությունից։

Իմամ Խոմեյնին ժողվորդի հետ հանդիպման ժամանակ 

Իմամ Խոմեյնին   տեսականորեն և գործնականում փորձել է ներկայացնել ժամանակի և վայրի կարիքներին համապատասխան իսլամական հասարակությունը  ղեկավարելու նոր մդոել:

Նա  ներկայացրել է բազմաթիվ նոր տեսություններ և ցույց տվել, որ իսլամական իրավագիտությունը և քաղաքական փիլիսոփայությունը, ըստ ժամանակի և տեղի, հնարավորուևթյուն է տալիս մշակել  հասարակության կառավարման նոր ծրագրեր։

Իսլամական քաղաքական մտքի էությունը իշխանության արդար բաշխումն է և մարդկանց գործնական մասնակցությունը իրենց ճակատագրի պլանավորմանը: Կառավարության  պարտականությունն է կառավարել երկիրը և հաստատել ազատություն ու արդարություն։