Ապրիլ 18, 2024 15:46 Asia/Tehran
  • Իսրայել՝ դու պարտված ես

Ծագումով սիրիացի թուրքաբնակ փորձագետը ծաղրել  Իսրայելին հրապարակելով պարսկական գորգի լուսանկար, Արևմտյան Ասիայի հարցերով  փորձագետն անդրադարձել է Իրանի ռազմավարական համբերությանը և ծաղրել «Ազնիվ խոստում» գործողությունից հետո Իսրայելի ձեռնարկած քայլերը։ 

Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակմանն Իրանի պատասխանից հետո, Սիոնիստական ռեժիմը սոցիալական ցանցերում հոգեբանական պատերազմ է սկսել Իրանի դեմ։
Ավելի վաղ, արձագանքելով Իրանի հարձակմանը, Հոսնի Մահալին նշել էր, որ Իրանը հեղինակավոր երկիր է և իր գործողությամբ արաբական աշխարհին ու Պաղեստինին վերադարձերեց վստահությունը՝ զավթիչների դեմ պայքարելու համար։

Ծագումով սիրիացի թուրքաբնակ լրագրող՝ Հոսնի Մահալիի ինստագրամյան գրառումը

 

Իր ինստագրամյան էջում հրապարակելով պարսկական գունագեղ գորգի լուսանկար,  ծաղրելով իսրայելցիների պատմությունը, նա անդրադարձել է Իրանի առնվազն 10 հազար տարվա պատմությանը, նշելով․ «Իսրայելի կեղծ ռեժիմը, որ  ստեղծվել է 1948 թվականին և չունի պատմություն, մտածելով, թե կարող է գործ ունենալ իրանցիների հետ, ովքեր ունեն առնվազն տասը հազար տարվա պատմություն և նման նախշով ձեռագործ գորգ, սխալ ուղղությամբ է  գնացել»։ 

Ավելի վաղ նա նաև նշել էր, որ Իրանը իսլամական և արաբական երկրներից միակ երկիրն է, որը ամուր և անկեղծ կանգնած է օկուպանտների առաջ՝ աջակցելու Պաղեստինի ազատության գործին։