Ապրիլ 25, 2024 16:14 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին հետևելու է կոշտ պատասխան

 Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է, որ «Ազնիվ Խոստում» կոչվող պատժիչ գործողությունը ցույց տվեց, որ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքին հետևելու է կոշտ պատասխան, և որ ոչ մի երկիր չի կարող ազդել Իրանի որոշումների վրա։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավին հինգշաբթի օրը Իրանի հարավ-արևմուտքում գտնվող  Քոհգիլույեհ և Բույերահմադ նահանգում իրանական բանակի 208 նահատակներին նվիրված հանդիպմանը հայտարարեց, որ Սիոնիստական ​​բռնազավթիչ ռեժիմը, որը հարձակվել է անպաշտպան Գազա քաղաքի վրա  և ամենաահավոր ձևով ռմբակոծում է հազարավոր կանանց ու երեխաների, անգամ որևէ ռազմական գործողությանը արժանի չէ, իսկ  Իսլամական Հանրապետության «Ազնիվ Խոստում» ռազմական գործողությունը պատժիչ պատասխան էր, որի ընթացքում թիրախավորվեց և խոցվեց ավելի քան 1500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական կետը։

նշելով, որ Իսրայելն օգտագործեց իր ողջ տեխնիկան և ուժը՝ հակազդելու «Ազնիվ Խոստում» պատժիչ գործողությանը, Գեներալ-լեյտենանտ Մուսավին  ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ  կատարեց իր առաքելությունը և աշխարհին ապացուցեց, որ Իսլամական Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին հետևելու  է ճշգրիտ և հուժկու պատասխան։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառնալիքներին ճշգրիտ և հուժկու կերպով կպատասխանի հարմար ժամանակում և տեղում,  և դա ուղերձ է Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր թշնամիներին։

2024 թվականի ապրիլի 1-ին, Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկչական հարձակում գործեց Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, ինչի հետևանքով զոհվեցին Իրանի 7 ավագ ռազմական խորհրդականներ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին Թել Ավիվի գործողությունը որակեց հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի վրա՝ ընդգծելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը «կպատժվի»։

Այս կապակցությամբ, 2024թ. ապրիլի 14-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քայլեր ձեռնարկեց պատժելու այս ագրեսոր ռեժիմին՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելով օկուպացված տարածքների ուղղությամբ՝ «Ազնիվ խոստում» պատժիչ գործողության միջոցով։

 

Պիտակ