Մայիս 31, 2024 10:17 Asia/Tehran
  • Իրանական ընկերությունը ԵԱՏՄ  հետ համաձայնագիր է կնքել՝ Պարսից ծոցի և  աֆրիկյան երկրների հետ առևտրի վերաբերյալ

Իրանական ընկերությունը ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է գործընկերության և ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ տարածաշրջանի պարենային անվտանգությունն ապահովելու և Իրան-ԵԱՏՄ տրանսպորտային ուղիներն ակտիվացնելու վերաբերյալ։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Մոսկվայում Իրանի դեսպանատանը, հայտնում է, որ պայմանագիրը կնքվել է Իրանի «Ջիհադ Էսթեղլալ» ինստիտուտի և ԵԱՏՄ «Ագրոէքսպրես» հոլդինգի միջև։

«Ագրոէքսպրես» հոլդինգին անդամակցում են խոշոր ընկերություններ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Հայաստանից։

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, փաստաթղթի ստորագման շրջանակներում կարևորել է Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը և նշել , որ այս համաձայնագիրը հարաբարությունները զարգացնելուն ուղղված՝ երկու կողմերի ջանքերի արդյունքն է։

Պայմանագիրը հնարավորություն կտա դյուրացնել պարենային ապրանքների առևտուրը տարածաշրջանի երկրների միջև և օգտագործել Իրանի տարանցիկ հնարավորությունները՝ Պարսից ծոցի և աֆրիկյան երկրներ հացահատիկ, միս և յուղոտ սերմեր արտահանելու  համար։

 

Պիտակ