Ինչո՞ւ է Արևմուտքն իրանցի կանանց վերաբերյալ մեծ ստեր տարածում
Արևմտյան երկրները, որոնք որևէ պատասխանատվություն չեն ստանձնում իրենց հասարակություններում կանանց վիճակի համար և թույլ են տալիս, որպեսզի վերջիններս ենթարկվեն ֆիզիկական ու հոգեբանական բռնության և ունենան տնտեսական խնդիրներ, մշտապես հանդես են գալիս ի պաշտպանություն այլ երկրների կանանց։
Իրանի և այլ մուսուլմանական երկրների կանանց մասին արևմտյան ԶԼՄ-ներում տարածվող կեղծ տեղեկատվությունն ունի մի քանի նպատակ։
1․ Ընտանիքի ինստիտուտի թուլացում
Ընտանիքը հասարակության հիմնաքարն է և մարդկային հասարակությունների ամենակարևոր շինանյութը: Այն կարևոր նշանակություն ունի երեխաների դաստիարակության և բարոյական, հայրենասիրական, կրոնական նորմերն ու արժեքները հաջորդ սերնդին փոխանցելու գործում։ իսկ Արևմուտքը, կեղծիքներ տարածելով, փորձում է թուլացնել այդ ինստիտուտի դերը։ Ֆրանսիայում երեխաների 45%-ը ծնվում է ընտանիքից դուրս։ Իրականում ընտանիքի մոդելն այդ երկրում քայքայված է։
2- Արևմտյան մշակույթի տարածում և իրանցի կանանց ինքնության փոփոխություն
Արևմուտքի համար «կանանց ինքնությունը» և «կանանց իրավունքները» կարևոր չեն։ Այդ երկրները կարևորում են իրենց պարտադրած «սոցիալական ազատությունների սովորույթային ընկալումը»։ Այսինքն՝ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ կարևոր էր ոչ թե «իրանուհու ապրելակերպն», այլ «արևմտյան կնոջ կենսակերպը»։
Որոշ փորձագետների կարծիքով՝ թշնամիները կենտրոնացել են հիջաբի վրա, նպատակ ունենալով Իրանում կանանց հեղափոխություն իրականացնել։ Նրանք նշում են, որ թշնամիների համոզմամբ՝ այդ հեղափոխությունը կկոտրի իսլամական հեղափոխությունը, որն իրականացրել են տղամարդիկ։
3․ Իրանում հրահրել քաղաքացիական պատերազմ և իրականացնել կանանց հեղափոխություն
Արևմուտքը փորձում է փոխել իրանցի կանանց համոզմունքները, նրանց դրդել դուրս գալ համակարգի դեմ, իսկ տղամարդկանց դրդել դուրս գալ կառավարության կամ հենց իրենց կանանց դեմ, այդպիսով երկրում քաղաքացիական պատերազմ հրահել։
Սակայն իսլամական հեղափոխության ժամանակ կանայք պայքարում էին տղամարդկանց կողքին։ 1978թ կայացած երթերի լուսանկարները դա փաստում են։
Հեղափոխությունից հետո որոշ ծայրահեղական խմբավորումներ փորձեցին սահմանափակել կանանց սոցիալական ներկայությունը, սակայն դա նրանց չհաջողվեց հեղափոխության առաջնորդների ընդդիմության շնորհիվ։
Իմամ Խոմեյնին հայտարարեց․ «Կանայք։ Դուք տղամարդկանց հետ միասին մասնակցել եք այնպիսի շարժումների, ինչպես Սահմանադական շարժումը, ծխախոտի շարժումը և իսլամական հեղափոխությանշարժումը։ Եվ այս շարժման մեջ ձեր դերն ավելի մեծ էր, քան տղամարդկանցը, քանի որ երբ դուք դուրս էիք գալիս ու կանգնում տանկերի ու թնդանոթների դիմաց, տղամարդկանց ուժը բազմապատկվում էր։ Հեղափոխության հաղթանակից հետո նույնպես դուք մեծ դերակատարություն ունեցաք մաքրագործման, ջիհադի ու երկրի վերակառուցման գործում և քաջալերեցիք ձեր տառապյալ եղբայրներին։
4․ Սպառողական մշակույթի տարածում
ԶԼՄ-ների ու քարոզչության միջոցով, Արևմուքտը փորձում է արևմտյան կնոջ կեղծ կերպարը ներկայացնել որպես առաջադեմ կնոջ կրպար և ցույց տալ, թե այլ երկրներում կանայք հետամնաց են։ Այնուհետև, Արևմուտքն այդ երկրների կանանց առաջարկում է զարգանալու և առաջ գնալու համար նմանվել իր ներկայացրած մոդելին։ Կոսմետիկ վիրահատությունները, կոսմետիկան, նորաձև հագուստը և գովազդվող այլ ծառայություններն ու ապրանքներն ուղղված են սպառողական մշակույթի տարածմանը և Արևմուտքի ավելցուկային ապրանքները այլ երկրների շուկաներում վաճառելուն։
5․ Ավելի շատ հակաիրանական պատժամիջոցներ
Կեղծելով պատմությունն Արևոմւտքը փորձում է միջազգային կառույցներին համոզել ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ Դրանք կիրառվում են մարդու և կանանց իրավունքների խախտման պատրվակով, սակայն իրականում ծառայում են արևմտյան երկրների ղեկավարների քաղաքական նպատակներին։ Կարո՞ղ է արդյոք թիթեռի հիվանդությամբ տառապող երեխաների դեղորայքային էմբարգոյի նպատակը լինել կանանց իրավունքների պաշտպանությունը:
6․ Պայքարել Արևմուտքում տարածվող իսլամի ալիքի դեմ
Արևմտյան երկրներում տարածվող իսլամի ալիքը վերահսկելու հնարավորություն չունեցող քաղաքական գործիչները փորձում են մուսուլմանական երկրների, այդ թվում նաև Իրանի կանանց ճնշված և դժգոհ կերպար ներկայացնելու միջոցով կանխել արևմտյան կանանց շրջանում իսլամի տարածումը։
Արևմտյան երկրներում ամեն օր սպանվում, առևանգվում և նույնիսկ ոստիկանների կողմից վիրավորվում են հարյուրավոր կանայք, բայց արևմտյան լրատվամիջոցներն անտեսում են այս դեպքերը և փոխարենն Իրանի և Արևմտյան Ասիայի այլ երկրների փողոցներում լրատվամիջոցների համար հարմար նյութ են փնտրում:
7․ Արևմուտքն ատում է իրանցի կանանց
2023 թվականի ապրիլի 5-ն ռամադան ամսվա ընթացքում բանաստեղծների հետ հանդիպմանն այաթոլլահ Խամենեին նշել է, որ թշնամին թիրախավորում է ազգային միասնությունը և կանանց կրոնն ու համեստությունը.
Նա ասել է․ «Արևմուտքը չի խղճում իրանցի կանանց, երբ հայտարարում է, թե պետք է հարգել կանանց իրավունքները։ Նրանք ոխ ունեն իրանցի կանանց նկատմամբ: Իհարկե, եթե չլիներ կանանց ներկայությունը, հեղափոխությունը չէր հաղթի։ Սա ասում եմ միանշանակ։ Եթե կանայք չմասնակցեին հավաքներին, հեղափոխությունը չէր հաղթի։
Նարնք ոխ ունեն իրանցի կանանց նկատմամբ։ Ու թեև ներկայանում են որպես վերջիններիս իրավունքների պաշտպպաններ, սակայն այս ամենն իրականում թշնամու հարձակումն է»։
Արևմուտքի ներկայացրած մոդելի արդյունքն ամուսնալությունների ու միայնակ ապրող կանանց կամ տղամարդկանց թվի աճն է, ինչպես նաև ծնելիության նվազումը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 98 վայրկյանը մեկ, սեռական ոտնձգության է ենթարկվում մի ամերիկացի։
Ամերիկացի յուրաքանչյուր վեցերորդ կինն առնվազն մեկ անգամ ենթարկվել է սեռական ոտնձգության կամ դարձել բռնաբարության զոհ։
2015 թվականի NISVS-ի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելի քան 52 միլիոն ամերիկուհի (բոլոր ամերիկուհիների 43,6%-ը) ենթարկվել է սեռական ոտնձգության, որոնցից 25,5 միլիոնը (բոլոր կանանց 21,3%-ը) դարձել է բռնաբարության զոհ։ Առաջին անգամ բռնաբարության զոհ դարձած երեք կանանցից մեկի տարիքը եղել է 11-ից 17 տարեկան:
World Population Review վիճակագրական տվյալների բազան հաշվարկել է, որ հանցագործների միայն 9%-ն է պատասխանատվության ենթարկվում, և նրանցից միայն 3%-ն է հայտնվում բանտում։ Դա նշանակում է, որ բռնաբարողների 97%-ն ԱՄՆ-ում գտնվում է ազատության մեջ։
Կանանց իրավունքների վերաբերյալ Արևմուտքի երկակի ստանդարտները կարելի է տեսնել նաև Գազայի պատերազմում։ Ըստ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության հրապարակված վերջին վիճակագրության՝
-Գազայի զոհերի 70%-ը կանայք և երեխաներ են։
-Գազայում մինչ այժմ զոհվել է 9 հազար կին։
-Ամեն ժամ Գազայում երկու մայր է նահատակվում։
- Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հետևանքով 3 հազար կին կորցրել է ամուսնուն
-Այս հանցագործությունների հետևանքով 10 հազար երեխա որբացել է։
- Գազայի կանայք ծննդաբերում են առանց բժշկասանիտարական օգնության։
- Իսրայելի բանտերում պաղեստինցի կանայք ենթարկվում են սեռական ոտնձգությունների:
Նույն արևմտյան քաղաքական գործիչները, ովքեր 2022 աշնանն Իրանում տեղի ունեցած «կին-կյանք-ազատություն7 կարգախոսով անկարգությունների ժամանակ տեսախցիկների առջև կտրեցին իրենց մազերն ի համերաշխություն ապստամբների հետ, այսօր լռում են Գազայում Իսրայելի հանցագործությունների և Պաղեստինի կանանց իրավունքների ակնհայտ ոտնահարման նկատմամբ։ Ավելին՝ զենք վաճառելով Իսրայելին, նրանք խթանում են այդ հանցագործությունները։