Համաշխարհային բանկը Իրանի տնտեսության աճը 5 տոկոս է կանխատեսել
(last modified 2024-06-13T11:48:07+00:00 )
Հունիս 13, 2024 15:18 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկը Իրանի տնտեսության աճը 5 տոկոս է կանխատեսել

Համաշխարհային բանկը 2024-2025 թվականներին Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական աճը կանխատեսել է 5 տոկոս։

Համաշխարհային բանկի կողմից Իրանի տնտեսության աճի կանխատեսումը արվել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի ճնշող պատժամիջոցների պայմաններում։ Ըստ ParsToday-ի՝ Համաշխարհային բանկի կանխատեսումներում 2024-2025 թվականներին Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական աճը հայտարարվել է 5 տոկոսի չափով, ինչը 2022 թվականին կազմել էր 3,8 տոկոս։

Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս իր վիճակագրական տեղեկատվության մեջ հայտարարեց վերջին տարիներին Իրանի տնտեսական աճի ցուցանիշի բարձրացման մասին։

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Իրանի տարեկան տնտեսական աճը վերջին երեք տարիներին կազմել է 3,8 տոկոս, ինչը 2,5 անգամ գերազանցում է նախորդ ութ տարիների (2013 թվականից մինչև 2021 թվականի վերջ) տնտեսական աճը։