Իրանը քննադատել է որոշ կառավարությունների կողմից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի չարաշահումը
https://parstoday.ir/hy/news/iran-i219514-Իրանը_քննադատել_է_որոշ_կառավարությունների_կողմից_կապի_և_տեղեկատվական_տեխնոլոգիաների_ոլորտի_չարաշահումը
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը կառավարություններին կոչ է արել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռքբերումները չօգտագործել որպես տնտեսական, քաղաքական կամ այլ հարկադրանքի միջոցներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2024 11:42 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է  որոշ կառավարությունների կողմից կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի չարաշահումը

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը կառավարություններին կոչ է արել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռքբերումները չօգտագործել որպես տնտեսական, քաղաքական կամ այլ հարկադրանքի միջոցներ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱԽ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. Պայքար համացանցում առկա սպառնալիքների դեմ» թեմայով քննարկման ժամանակ, ընդգծելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կարևորությունը՝ որպես գլոբալ հաղորդակցության, բիզնեսի և կառավարման կարևոր բաղադրիչ, Ամիր Սաիդ Իրավանին հավելել է, որ թեև այս տեխնոլոգիաները ստեղծում են բազմաթիվ հնարավորություններ, դրանք նաև կրում են սպառնալիքներ։

Նա նշել է, որ ՏՀՏ միջավայրում ի հայտ եկած սպառնալիքների դեմ պետք է տանել բազմակողմանի պայքար, հավելելով․ «Իրանը կիբերհարձակումների հիմնական թիրախներից մեկն է։ Մեր երկրի ենթակառուցվածքները մեծ վնասներ են կրել նման հարձակումներից, ինչը  խաթարել է հանրային ծառայությունների և կառավարության գործառույթները»։

Ընդգծելով, որ նման հարձակումների օրինակներ են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա իրականացված  կիբերհարձակումները, Իրավանին հավելել է․ «ՏՀՏ ոլորտը պետք է կառավարվի այնպես, որ այն չազդի իրենց զարգացումը, կառավարումը և ոլորտի  վերաբերյալ օրենքները կառավարելու երկրների որոշումների վրա»։ 

Նա հավելել է, որ այս ոլորտը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով և ՄԱԿ-ը պետք է  կատարի իր պարտավորությունը՝ ՏՏ ոլորտը կործանարար նպատակներով օգտագործելը կանխելու  համար իրավական պարտավորությունների մշակման վերաբերյալ։