Փեզեշքյան․ Աշխարհի ազատախոհների դրոշն այսօր մեր ուսերին է / Իրանի նախագահը հանդիպել է ԻՀՊԿ հրամանատարների հետ
Pars Today-ի հաղորդմամբ՝ X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է․ «Աշխարհի ազատախոհ մարդկանց դրոշն այսօր մեր ուսերին է»։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, կորպուսում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչ հոջաթոլէսլամ Աբդուլլահ Հաջիսադեղին, ԻՀՊԿ ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, մայոր Մոհամմադ Փաքփուրը, «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Ղաանին, ԻՀՊԿ ՌՕՈՒ հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ՌԾՈՒ հրամանատար, գեներալ Ալիռեզա Թանգսիրին, կորպուսի «Աշխարհազոր» ստորաբաժանման հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին, և հետախուզության ու տեղեկատվության պաշտպանության կազմակերպությունների ղեկավարները հանդիպել են նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։
Հանդիպմանը ԻՀՊԿ հրամանատարները նախագահին են փոխանցել աշխարհի շիաների երրորդ իմամ Իմամ Հոսեյնի, սրբավայրի դրոշը։
Հանդիպումից հետո, X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ, Փեզեշքյանը նշել է․ «Բանակի իմ սիրելի եղբայրների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նվեր ստացա իմամ Հոսեյնի սրբավայրի օրհնված դրոշը։ Աշխարհի ազատախոհների դրոշն այսօր մեր ուսերին է։ Այս դրոշի տերն ինչպես Աբբասը, ցանկանում է արդարություն, հավատարմություն, զոհողություն և բարեկրթություն»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական կառույց է, որը ստեղծվել է իմամ Խոմեյնիի պաշտոնական հրամանով՝ 1979 թ․՝ Իրանի իսլամական հեղափոխությունը և դրա ձեռքբերումները պաշտպանելու նպատակով:
1985թ կառույցը բաժանվեց երեք ուժերի՝ ցամաքային, օդային և ծովային, իսկ 1990թ․ իմամ Խամենեիի հրամանով, կորպուսին ավելացան նաև «Ղոդս» և «Աշխահազոր» ստորաբաժանումները։
Բացի ռազմական ոլորտից, կորպուսն ակտիվ է նաև տեղեկատվական, շինարարական և քաղաքացիական ճարտարագիտության և մշակութային ոլորտներում։
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ամենակարևոր ձեռքբերումներից է ԻԼԻՊ-ի դեմ պայքարը։ 2018 թվականի ապրիլի 19-ին ամերիկյան կառավարությունը հայտարարեց, որ ԻՀՊԿ-ն և «Ղոդս» ստորաբաժանումը, ներառվել են օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների ցուցակում։
Ի պատասխան այդ որոշման, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ԱՄՆ-ն հայտարարեց որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, իսկ Արևմտյան Ասիայում այդ երկրի բանակի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը՝ ահաբեկչական խմբավորում: