Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ խմբավորման երկու պարագլուխներ
(last modified Thu, 25 Jul 2024 16:10:20 GMT )
Հուլիս 25, 2024 19:40 Asia/Tehran
  • Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ խմբավորման երկու պարագլուխներ

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկչական խմբավորման երկու պարագլուխների, որոնք կապված են եղել ոչ հարևան երկրների հետ։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  Իրանի  հետախուզության  նախարար Հոջաթ-օլ-Էսլամ Սեյեդ Էսմայիլ Խաթիբը  կառավարության վերջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով անցած 50 օրերի ընթացքում ահաբեկիչների դեմ ծանր ու լուռ մարտերի վերաբերյալ հետախուզության նախարարության հրապարակած վերջին հայտարարությանը ,ասել է,-Իրանի երախտավոր ժողովրդի քարոզչական, անվտանգության, մշակութային և զգոն խմբերի աջակցությամբ և համագործակցությամբ անվտանգության ուժերին հաջողվել է 12 գործողությունների ընթացքում հայտնաբերել և ձերբակալել Իրանում անօրինական քաղաքացի հանդիսացող մոտ 20 անձի։

Իրանի հետախուզության  նախարարը հավելել է.- «Այս մարդկանցից մոտ 12-ն օպերատիվ  ուժեր էին, ովքեր եկել էին Իրան  գործողություններ իրականացնելու համար։

Իրանի  հետախուզության նախարարը, նշել է որ ահաբեկիչների կողմից սկսված նոր քայլն այն է, որ նրանք ընտանիքներով են գալիս Իրան որպեսզի նորմալ ձևանան։ Նա նաև  ժողովրդին կոչ է արել  ավելի զգայուն լինել անօրինական քաղաքացիներին բնակարան վարձով տալու հարցում։ 

«Քանի որ զինված ուժերի օգնությամբ սահմանային հսկողությունն ավելացել է,  նրանք գնումներ են կատարում երկրի ներսում,ուստի պետք է ավելի մեծ բծախնդրություն ցուցաբերել   բազմաֆունկցիոնալ տեխնիկայի վաճառքում։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տապալելու և դիմակայելու համար տարաբնույթ գործողություններ են իրականացվել, որոնցից ոչ մեկը արդյունքի չի հասել։ 

Վերջին տարիներին ամերիկյան պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ. Իրանի դեմ անվտանգային առավելագույն ճնշում է ձևավորվել, և այդ շարժումներում լայն համագործակցություն կա Իսրայելի, Ամերիկայի և Բրիտանիայի միջև։