Թեհրանը դատապարտել է Իրանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Իրանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը, որոնք սահմանվել են Սիոնիստական ռեժիմի ռազմական նպատակների դեմ Իրանի զինված ուժերի պաշտպանական գործողությունների պատրվակով։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի հրթիռային գործողությունը որակելով որպես իրավական և միջազգային իրավունքին համապատասխան գործողություն և ինքնապաշտպանության հատուկ իրավունքի իրագործմանը համապատասխան, մի քանի ընկերությունների և նավերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ գործողությունը, որոնք ԱՄՆ-ի պնդմամբ, առնչություն ունեն իրանական նավթամթերքի տեղափոխմանը, չունի իրավական կամ տրամաբանական հիմք և այն համարել է «շորթում» իսրայելական ստահակ ռեժիմի դեմ։ .
Իրանի ԱԳՆ խոսնակը, հիշեցնելով Ամերիկայի կործանարար և բացասական դերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցում, ասել է, որ Ամերիկան՝ որպես Սիոնիստական ռեժիմի քաղաքական ամենակարևոր աջակիցը և Գազայի ցեղասպանության և Լիբանանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվող զենքի հիմնական մատակարարը, այս ռեժիմի գործընկերն ու մեղսակիցն է ամենածանր հանցագործությունների իրականացման գործում:
Ընդգծելով ԱՄՆ պատժամիջոցներին պատշաճ կերպով արձագանքելու Իրանի իրավունքը՝ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ ռեժիմի մոլուցքը Իրանի ժողովրդի դեմ սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ, որևէ ազդեցություն չի թողնում ԻԻՀ կամքի վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը և իր քաղաքացիներին ցանկացած արտաքին ագրեսիայից: