Իրանցիներն օգնություն են ցուցաբերում Լիբանանի ու Պաղեստինի ժողովուրդներին
Իրանցի կանայք իրենց ոսկյա զարդերը նվիրաբերել են Պաղեստինի և Լիբանանի բնակիչներին օգնելու համար։
Ըստ Parstoday-ի ՝ Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին աջակցելու անհրաժեշտության մասին Հեղափոխության առաջնորդի անցյալ ամիս հրապարակված ուղերձից հետո, «Կարեկից Իրանը» շարժումն ընդլայնվել է և մեծ թվով իրանցիներ միացել են դրան։
Սեպտեմբերի 28-ի ուղերձում իմամ Խամենեին ասել էր. «Բոլոր մուսուլմանների համար պարտադիր է հպարտորեն կանգնել Լիբանանի ժողովրդի և «Հեզբոլլահի» կողքին և օգնել նրանց՝ օկուպանտ, ճնշող և չար ռեժիմին դիմակայելու հարցում»:
«Կարեկից Իրան» շարժումը, որը նախքան Գազա և Լիբանան Սիոնիստական ռեժիմի ներխուժումն օգնում էր Իրանի զրկված խավին, այսօր օգնում է Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին։
Շարժումը 2020-ից 2022 թվականներին 3 ծրագրերի ընթացքում հավաքագրել է մի քանի հարյուր միլիարդ դոլարի կանխիկ և անկանխիկ օգնություն։
Չորրորդ ծրագրի շրջանակներում, առաջնորդի ուղերձից հետո, շարժմանը միացած իրանցի կանայք նվիրաբերել են իրենց ոսկյա զարդերը՝ լիբանանցիներին ու պաղեստինցիներին օգնելու համար։ Շարժմանը միացել են նաև մեծ թվով պաշտոնյաներ։
Շարժմանը միանալուց հետո, իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, դիմելով ժողովրդին՝ ասաց. «Օգնելով Լիբանանի և Պաղեստինի փախստականներին «Կարեկից Իրան» ազգային շարժման միջոցով, Իրանի մմուսուլմաններն իրենց անունները կգրանցեն Դիմադրության ճակատի աջակիցների ցանկում։։
Շարժման հաշվեհամարին փոխանցմաված դրակամակն օգնությունը ծախսվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության և Պաղեստինի ու Լիբանանի ակտիվ ժողովրդական խմբերի կողմից՝ պաղեստինցիների ու լիբանանցիների հիմնական կարիքները բավարարելու համար:
Կազմակերպված կառավարական և ոչ կառավարական օգնությունը կարևոր է Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդներին աջակցելու հարցում, ինչը ողջունվում է աշխարհի ազատախոհ մարդկանց կողմից:
Ավելի վաղ Իրաքի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլահ Սիստանիի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իրաքցի հավատացյալներին օգնել նվազեցնելու լիբանանցիների տառապանքները և ապահովելու նրանց հումանիտար կարիքները։
Այս ուղերձից հետո Իրաքում հավաքված հանրային նվիրատվությունն ուղարկվեց Լիբանան: