Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև մեքենաների երթևեկությունը կհեշտացվի
ԻԻՀ, ՀՀ և Վրաստանի միջև եռակողմ բանակցություններից հետո, այս երեք երկրների միջև տրանսպորտային միջոցների երթևեկությունը կհեշտացվի։
Ինչպես հայտնում է Sahab ցանցի հայկական ալիքը, այս հանդիպումը անցկացվել է առցանց՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև մարդատար ավտոմեքենաների և զբոսաշրջիկների տեղաշարժը հեշտացնելու թեմայով՝ օգտագործելով միջազգային մաքսային անցագիր (Carne dupassage): Հանդիպմանը ներկա են եղել երեք երկրների ավտոմոբիլային կենտրոնների ղեկավարները։
Երեք երկրների կարողությունների, մշակութային ընդհանրությունների և ռազմավարական աշխարհագրական դիրքի արդյունավետ օգտագործումը՝ ընդգծելով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը տնտեսական հարաբերությունների զարգացման և զբոսաշրջության ոլորտում բարգավաճման գործում, այս հանդիպման կարևորագույն թեմաներից և նպատակներից է է եղել։
Carne dupassage-ը կամ միջազգային մաքսային անցագիրը միջազգային մաքսային փաստաթուղթ է՝ երկրների միջև մասնավոր և առևտրային տրանսպորտային միջոցների երթևեկությունը հեշտացնելու և մաքսատուրքերն ու հարկերը փակելու միջազգային երաշխիք է։