Իրանն ավարտում է Թավրիզը Հայաստանի մայրաքաղաքին կապող միջանցքը
https://parstoday.ir/hy/news/iran-i225568-Իրանն_ավարտում_է_Թավրիզը_Հայաստանի_մայրաքաղաքին_կապող_միջանցքը
Հաղորդումները վկայում են, որ Իրանը ավարտին է հասցնում այն միջանցքը, որը Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2024 17:55 Asia/Tehran

Հաղորդումները վկայում են, որ Իրանը ավարտին է հասցնում այն միջանցքը, որը Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանին։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցի հայկական ալիքը, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խաջե-Վարզաղան մայրուղու նախագիծը պատրաստվում է և շուտով շահագործման կհանձնվի դրա մի մասը։

Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրեն Սեյյեդ Ահմադ Մուսավին ասել է․- Այս նախագիծը միջանցքի մի մասն է, որը  Վարզաղան-Նորդուզ տարածքով Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաքին և Եվրասիային:

Մուսավին հավելել է. -Այս նախագիծը Արևելյան Ատրպատական նահանգի կարևորագույն ավտոմայրուղու նախագծերից է, որն անցած տարիներին  նախագծվել և իրականացվել է 5 հատվածների տեսքով, իսկ 1-ին հատվածի հետադարձ գոտին նույնպես շահագործման նախապատրաստման փուլում է, որի բացմամբ այս նախագիծը կավարտվի։

Արևելյան Ատրպատականի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրենը, ընդգծելով  նախագծի շինարարության և ամբողջացման անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ասել է․-.Այս նախագծի անվտանգությունն ավարտին հասցնելու նպատակով կառուցվում է Խաջեի ոչ-հարթ խաչմերուկը,որի ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 90%, և այն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին։