Ծովակալ Իրանի․ Բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան
https://parstoday.ir/hy/news/iran-i226216-Ծովակալ_Իրանի_Բոլոր_օտարերկրացիները_պետք_է_լքեն_Արևմտյան_Ասիան
Pars Today-ի հաղորդմամբ՝ նշելով, որ բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է․ «Օտարերկրացիները պետք է այստեղ գան միայն հարգանքով և խոնարհվեն տարածաշրջանի ազգերի առաջ»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 14:55 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի․ Բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան

Pars Today-ի հաղորդմամբ՝ նշելով, որ բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է․ «Օտարերկրացիները պետք է այստեղ գան միայն հարգանքով և խոնարհվեն տարածաշրջանի ազգերի առաջ»։

Նա նշել է․ «Չնայած սպառնալիքներին, պատժամիջոցներին և  դավադրություններին ու ահաբեկչություններին, որոնք սովորական բնույթ են կրում, Իրանի ռազմածովային նավատորմը հզոր և հեղինակավոր ներկայություն ունի ջրային ուղիներում, ինչը տարակուսանքի տեղիք է տվել գերտերությունների մոտ»:

Նշելով, որ զուգամերձությունը ծովում անհրաժեշտություն է, Շահրամ Իրանին հավելել է․ «Ծովում աշխատելը սովորական երևույթ է։ Զուգամերձությունն առաջացնում է սրտակցություն, ինչն իր հերթին առաջացնում է սիներգիա»։

Ծավակալ Իրանին անդրադարձել է նար տարբեր ոլորտներում ԻԻՀ ՌԾՈՒ գործունեությանը, հավելելով․ «Իրանի ռազմածովային ուժերը շուտով կհամալրվեն «Զագրոս» և «Քուրդիստան» նավերով, նոր լոգիստիկ անօդաչու սարքերով, ուղղահայաց արձակման պաշտպանության հրթիռներով և հեռահար անօդաչու սուզանավերով»։