Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական․ Պատերազմի վերսկսման դեպքում հակամարտությունը կտարածվի ամբողջ տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i251508-Իրանի_գերագույն_առաջնորդի_խորհրդական_Պատերազմի_վերսկսման_դեպքում_հակամարտությունը_կտարածվի_ամբողջ_տարածաշրջանում
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական եւ օգնականը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում հակամարտությունը կընդլայնվի եւ կընդգրկի ամբողջ տարածաշրջանը, իսկ թշնամիների համար դրա գինը կբարձրանա։
(last modified 2026-10-19T12:50:58+00:00 )
Հոկտեմբեր 19, 2026 16:17 Asia/Tehran
  • Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական․ Պատերազմի վերսկսման դեպքում հակամարտությունը կտարածվի ամբողջ տարածաշրջանում

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական եւ օգնականը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսման դեպքում հակամարտությունը կընդլայնվի եւ կընդգրկի ամբողջ տարածաշրջանը, իսկ թշնամիների համար դրա գինը կբարձրանա։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մոխբերը, ընդգծելով Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ձախողումը, ասել է․ «Թշնամին կարծում էր, թե այս պատերազմը կավարտվի երեքից չորս օրում, սակայն մինչ այժմ չի կարողացել իրականացնել անգամ իր նպատակների 10 տոկոսը»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ սիոնիստական ռեժիմին ցուցաբերած աջակցությանը, Մոխբերը նշել է, որ առանց Վաշինգտոնի աջակցության այդ ռեժիմն ի վիճակի չէ արդյունավետ գործողություններ իրականացնել։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը պատերազմին ներգրավվել է իր ողջ ուժով, իսկ Եվրոպան, ՆԱՏՕ-ն եւ մյուս տերությունները նույնպես մասնակցում են այս առճակատմանը՝ իրենց միջոցներով եւ ռազմաբազաներով։
Խոսելով պատերազմի տնտեսական հետեւանքների մասին՝ Մոխբերն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի իրադարձություններն ազդել են համաշխարհային տնտեսության վրա, իսկ նավթի, գազի, բենզինի եւ վառելիքի մատակարարումների խափանումները խնդիրներ են ստեղծել տարբեր երկրների արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար։ Նրա խոսքով՝ պատերազմի ծախսերն այնքան են աճել, որ թշնամիները դժվարությունների են բախվում դրա հետեւանքները կառավարելիս։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նաեւ նախազգուշացրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Իրանի ռազմավարությունը կլինի հակամարտության տարածումը ողջ տարածաշրջանում։ Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության զսպող կարողությունները թույլ չեն տվել ԱՄՆ-ին եւ սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց ողջ ներուժը։