Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i226876-Իրանի_և_ԱՄԷ_ի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_զարգացումները
Իրանի ԱԳ նախարարը և ԱՄԷ փոխվարչապետ ու ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի զարգացումների շուրջ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 11:22 Asia/Tehran
  • Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի ԱԳ նախարարը և ԱՄԷ փոխվարչապետ ու ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի զարգացումների շուրջ։

Հղում անելով ԻԻՀ ԱԳՆ տեղեկատվության բաժնին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին և Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են Սիրիայի իրավիճակն ընդգծելով այդ երկրի անկախությունը,  տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և  անվտանգությունն ու կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են նաև Սիրիայի վրա Իսրայելի ավիահարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման կարևորության և սադրիչ գործողություններից խուսափելու շուրջ, որոնք ներկա զգայուն իրավիճակում կարող են խաթարել տարածաշրջանի երկրների միջև բարեկամության և համագործակցության մթնոլորտը։