Իրանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Լիբանանի նոր նախագահին, կառավարությանն ու ժողովրդին, քաղաքական դաշտում ակտիվ բոլոր խմբերին ու կուսակցություններին՝ նոր նախագահի ընտրության կապակցությամբ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ անդրադառնալով Լիբանանի նոր նախագահ Ժոզեֆ Աունի ընտրությանը, որը կայացել է բոլոր խմբերի և կուսակցությունների մեծամասնության համաձայնությամբ, Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ դա հաջողություն է երկրի համար։
Նա հույս է հայտնել, որ Աունի ընտրությունը կամրապնդի միասնությունն ու ներքին համախմբվածությունը Լիբանանում, կհեշտացնի երկրի առաջընթացի և բարգավաճման ուղին, կօգնի հաղթահարել մարտահրավերներն ու խնդիրները, այդ թվում՝ տնտեսական դաշտում, կվերականգնի Սիոնիստական ռեժիմի դաժան ագրեսիայի պատճառած վնասը և կպաշտպանի Լիբանանի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն օկուպանտ ռեժիմի սպառնալիքներից։
Անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին, Իսմայիլ Բաղային նշել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Լիբանանի նոր կառավարության հետ։ Նա նաև հաջողություն է մաղթել Լիբանանի նորընտիր նախագահին։
Լիբանանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Գեներալ Ժոզեֆ Աունը 99 կողմ ձայնով ընտրվել է նախագահ։ Լիբանանի պատմության մեջ սա հինգերորդ դեպքն է, երբ բանակի հրամանատարը ընտրվում է նախագահ։