Սանայի. Թեհրանի և Երևանի հարաբերություններն ընդլայնվում են
(last modified Wed, 26 Feb 2025 14:23:18 GMT )
Փետրվար 26, 2025 17:53 Asia/Tehran
  • Սանայի. Թեհրանի և Երևանի հարաբերություններն ընդլայնվում են

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը հայտնել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման մասին և ընդգծել է,որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընդլայնվում են։

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Մեհդի Սանային X -ի իր միկրոբլոգում գրել է․-

«Հանդիպեցինք Թեհրանում Հայաստանի դեսպան պարոն Գրիգոր Հակոբյանի հետ, քննարկեցինք հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունները  լավ մակարդակի վրա են և ընդլայնվում են։ Երևանի դիվանագիտությունը վերջին տարիներին բազմակողմ է։ Դեսպանը, ով վարժ տիրապետում է պարսկերենին,  նվիրեց Թեհրանում լույս տեսած «Իրանի հայերը և անվանի հայերը» խորագրով գիրքը»։