Մերձավոր Արևելքը պետք է խոչընդոտի ԱՄՆ-ի պլանները. Իրանի ԱԳՆ–ն` ռազմակայանների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i230656-Մերձավոր_Արևելքը_պետք_է_խոչընդոտի_ԱՄՆ_ի_պլանները._Իրանի_ԱԳՆ_ն_ռազմակայանների_մասին
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքի երկրների ռազմակայաններն ու օդային տարածքը տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար օգտագործելու մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2025 19:31 Asia/Tehran
  • Մերձավոր Արևելքը պետք է խոչընդոտի ԱՄՆ-ի պլանները. Իրանի ԱԳՆ–ն` ռազմակայանների մասին

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքի երկրների ռազմակայաններն ու օդային տարածքը տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար օգտագործելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է Իրաքի արտգործախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի նման գործունեությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար և թույլ չտան իրենց տարածքների ու ռեսուրսների օգտագործումը օտարերկրյա ռազմական ուժերի կողմից՝ մյուս պետություններն ապակայունացնելու համար:

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև այլ սուր հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածի և Լիբանանի տարածքի վրա հարվածների վերսկսումը Իսրայելի կողմից, ինչպես նաև ԱՄՆ-ի ավիահարվածները Եմենի ուղղությամբ:

Մարտի 15-ին ամերիկյան ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Եմենի տարբեր նահանգների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցի Կարմիր և Արաբական ծովերում իսրայելական նավերի վրա հարձակումներիը վերսկսելու մասին՝ ի պատասխան Գազայի հատվածի շրջափակման, որը սկսվել էր մարտի սկզբին: Հարվածներ հասցնելու հրամանը, ըստ հաղորդագրությունների, տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իսրայելը գրեթե երկու ամիս զինադադարից հետո վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարի երկարաձգման ամերիկյան պլանը չընդունելու և պատանդներին ազատ արձակելուց հրաժարվելու մեջ: 

Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու և կրակի ամբողջական դադարեցման ու Գազայի հատվածից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: