Իրանական 81 ուսումնական հաստատություններ ընդգրկվել են Ասիայի լավագույն ուսումնական հաստատությունների ցանկում
(last modified Sun, 27 Apr 2025 14:11:32 GMT )
Ապրիլ 27, 2025 17:41 Asia/Tehran
  • Իրանական 81 ուսումնական հաստատություններ ընդգրկվել են Ասիայի լավագույն ուսումնական հաստատությունների ցանկում

Pars Today - Հրապարակվել է իրանական ուսումնական հաստատությունների դիրքը Times Higher Education (THE) Ասիայի համալսարանների 2025 թվականի վարկանիշային աղյուսակում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Fars լրատվական գործակալությանը, Times Higher Education հաստատությունը ապրիլի վերջին հրապարակած իր 2025 թվականի վարկանշային աղյուսակում Ասիայի լավագույն ուսումնական հաստատությունների ցանկում հրապարակել է իրանական 81 ուսումնական հաստատությունների անունները։
Այս զեկույցի համաձայն՝ Շարիֆի տեխնոլոգիական համալսարանն ազգային մակարդակով առաջինն է և Ասիայում՝ 69-րդը։
Իրանական չորս հաստատություններ նույնպես ներկայացվել են որպես «զեկուցող»։ «Զեկուցող» կոչում ունեցող հաստատություններն այն հաստատություններն են, որոնք իրենց տվյալները ներկայացրել են Times Higher Education հաստատությանը, բայց չեն բավարարել ասիական կոչում ստանալու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները։
Այս վարկանիշային համակարգի նախորդ հրատարակությունում Իրանի 73 ուսումնական հաստատություններ դասվել էին Ասիայի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում։
Հրապարակվել է Ասիական համալսարանների 2025 թվականի վարկանիշային աղյուսակը, որում գնահատվել է 35 երկրի 853 համալսարան։
Չինաստանը շարունակում է առաջատար դիրք գրավել՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը, ինչպես նաև հինգ տեղ լավագույն 10 համալսարանների շարքում։
Սինգապուրը, Ճապոնիան և Հոնկոնգը նույնպես լավագույն 10 համալսարանների շարքում են։
Առաջին անգամ այս վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Ուզբեկստանի, Բահրեյնի, Մոնղոլիայի և Սիրիայի համալսարանները։
Բացի այդ, Հոնկոնգի բոլոր վեց համալսարանները 2017 թվականից ի վեր կրկին ընդգրկվել են լավագույն 50-ի շարքում։
Times Higher Education Ասիայի համալսարանների 2025 թվականի վարկանիշային աղյուսակում առաջատար ուսումնական հաստատությունների քանակով Իրանը Ասիայում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ Թուրքիայից հետո։