Ի՞նչ գաղտնիքներ են թաքնված գեղանկարիչ վարպետ Ֆարշչյանի կտավներում
Pars Today - Վարպետ Մահմուդ Ֆարշչյանը ժամանակակից իրանցի մեծագույն գեղանկարիչներից է և իրանական գեղանկարչության ու մանրանկարչության խորհրդանիշ։ Իր աշխատանքներով նա հայտնի է ոչ միայն Իրանում, այլև միջազգային մակարդակով և խոր ազդեցություն է թողել ժամանակակից արվեստի վրա։

Ֆարշչյանը ծնվել է 1929 թվականին Իրանի կենտրոնում գտնվող Սպահան քաղաքում և մանկուց հետաքրքրվել է արվեստով ու նկարչությամբ: Ըստ Pars Today-ի՝ իր բնատուր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ Ֆարշչյանը դարձել է իրանցի ամենաակնառու գեղանկարիչներից և մանրանկարիչներից մեկը:

Արվեստը ծառայեցրել է հավատքին. Վարպետ Ֆարշչյանն իր աշխատանքները նվիրաբերել է Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանին
Մի ելույթում վարպետ Ֆարշչյանը նշել է, որ իր համար հոգևոր արվեստը պարզապես պարտականություն է և աստվածային օրհնություն: Ֆարշչյանը ընդգծել է, որ աշխարհի շիաների ութերորդ իմամի՝ Իմամ Ռեզայի նկատմամբ հարգանքն ու վստահությունը միշտ մղել են նրան նվիրաբերել իր աշխատանքները:
Ֆարշչյանն ասել է. «Ես երբեք գումար չեմ ստացել իմ կրոնական աշխատանքների համար, և դրանք բոլորը նվիրված են Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանին: Սա ինձ համար ներդրում է, որը երբեք չի ավարտվի»:
Ֆարշչյանը իր կտավներով առանձնահատուկ տեղ ունի ոչ միայն արվեստի աշխարհում, այլև մարդկանց սրտերում: Յուրաքանչյուր կտավով նա պատմություն է պատմում և մեզ տանում է երևակայության և գեղեցկության աշխարհ: Նրա աշխատանքները կշարունակեն ոգեշնչել նկարիչներին և արվեստասերներին ամբողջ աշխարհում:

Վարպետ Մահմուդ Ֆարշչյանը (1929-2025) իրանական գեղանկարչության և մանրանկարչության անզուգական վարպետ և ժամանակակից ամենաակնառու նկարիչներից մեկն էր, ով ստեղծելով այնպիսի կտավներ, ինչպիսիք են «Աշուրայի երեկոն» և «Արարչագործության հինգերորդ օրը», համատեղել է իսկական իրանական արվեստը միստիցիզմի, էպոսի և նորարարության հետ։
Իր յուրօրինակ ոճով նա ընդլայնել է ավանդական արվեստի սահմանները, և նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր թանգարաններում։
Ֆարշչյանը համարվում է ոչ միայն իրանական գեղանկարչությանը նոր շունչ տվող, այլև արվեստի ոլորտում ազգային ու միջազգային հեղինակավոր դեմք, որի արվեստը խորը կապ ունի իսլամա-իրանական մշակույթի հետ։
