ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը Հիսուսի ծննդյան օրվա և Նոր տարվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240834-ԻԻՀ_նախագահի_շնորհավորական_ուղերձը_Հիսուսի_ծննդյան_օրվա_և_Նոր_տարվա_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը Հիսուս Քրիստոսի Ս․ ծննդյան օրվա և Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհի առաջնորդներին և ազգերին, ովքեր նշում են այս տոները։
(last modified 2025-12-26T08:31:39+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 11:27 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի շնորհավորական ուղերձը Հիսուսի ծննդյան օրվա և Նոր տարվա  կապակցությամբ

ԻԻՀ նախագահը Հիսուս Քրիստոսի Ս․ ծննդյան օրվա և Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհի առաջնորդներին և ազգերին, ովքեր նշում են այս տոները։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքյանն ուղերձում անդրադառնալով մարդկության պատմության մեջ Հիսուսի բարձր դիրքին, ընդգծել է. «Մարդկանց հին իդեալը խաղաղության իրականացումն ու բարոյականության տարածումն է հասարակություններում. մի բան, որը երջանկություն և բարգավաճում է բերում մարդկությանը»։

Նա հավելել է․ «Աստծո բոլոր հոգևոր դրսևորումները բյուրեղանում են Հիսուսի  գոյության մեջ, և նա համարվում է մարդկության համար մոդել»։

Նախագահը հույս է հայտնել, որ գալիք տարում, ազգերի համատեղ ջանքերով և խաղաղ համակեցության ու արդարության սկզբունքին հենվելով, հիմք կդրվի այսօրվա անհանգիստ աշխարհում խաղաղություն և անդորրություն հաստատելու համար։