Բաղայի. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի խոսքերը անարդար և միակողմանի էին
https://parstoday.ir/hy/news/iran-i243896-Բաղայի._Սաուդյան_Արաբիայի_ԱԳ_նախարարի_խոսքերը_անարդար_և_միակողմանի_էին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլատրված չէ իր տարածքը և կառույցները տրամադրել երրորդ կողմերին՝ մեկ այլ երկրի դեմ ռազմական ագրեսիայի համար օգտագործելու համար։
(last modified 2026-03-20T10:25:58+00:00 )
Մարտ 20, 2026 13:55 Asia/Tehran
  • Բաղայի. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի խոսքերը անարդար և միակողմանի էին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոչ մի երկրի թույլատրված չէ իր տարածքը և կառույցները տրամադրել երրորդ կողմերին՝ մեկ այլ երկրի դեմ ռազմական ագրեսիայի համար օգտագործելու համար։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսմայիլ Բաղային, Սաուդյան Արաբիան արձագանքելով արաբական-իսլամական երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիաի ԱԳ նախարարի հայտարարություններին, դրանք որակել է որպես անարդար, միակողմանի և տարածաշրջանային զարգացումների նկատմամբ պատասխանատու մոտեցման պահանջներին հակասող։
Նա ասել է. «Ոչ մի կողմ չի կարող անտեսել այն հստակ փաստը, որ տարածաշրջանում առկա ճգնաժամի հիմնական արմատը Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմն է, և այս երկու ռեժիմներն օգտագործում են տարածաշրջանային երկրներում գտնվող ռազմական բազաներն ու կառույցները՝ Իրանի դեմ իրենց ագրեսիվ գործողությունները նախագծելու, իրականացնելու և աջակցելու համար»։ 
Ընդգծելով Իրանի անբաժանելի իրավունքը՝ պաշտպանվելու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայից, Բաղային նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2625 և 3334 բանաձևերի համաձայն, ոչ մի երկրի իրավունք չի տրվում տրամադրել իր տարածքը և հարմարությունները երրորդ կողմերի կողմից մեկ այլ երկրի դեմ ռազմական ագրեսիայի համար։ 
Հղում անելով հավաստի ապացույցներին և անուղղակի ապացույցներին, որ ագրեսորները շարունակում են օգտագործել տարածաշրջանային երկրների բազաներն ու այլ հնարավորություններն Իրանի դեմ հանցավոր հարձակումներ իրականացնելու համար, նա նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ին թույլ են տվել իրենց տարածքում տեղակայել  ռազմական բազաներ և հարմարություններ, պետք է միջազգային պատասխանատվություն կրեն։
Բաղային հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռազմական ագրեսիային օժանդակող կամ մասնակցող կողմերը համարվում են իրականացված հանցագործությունների հանցակիցներ։