Իրանի թիմը զբաղեցրել է Ասիայի լողափնյա խաղերի մրցաշարի երրորդ տեղը
Իրանի թիմը զբաղեցրել է Սանյայում կայացած Ասիական լողափնյա խաղերի երրորդ տեղը՝ 9 ոսկե և 1 արծաթե մեդալով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Սանյա քաղաքում կայացած Ասիական 6-րդ լողափնյա խաղերում, 88 անդամից (57 մարզիկ) բաղկացած Իրանի թիմը՝ «Դենայի նահատակներ» անվամբ, նվաճելով 9 ոսկե և 1 արծաթե մեդալ, զբաղեցրել է երրորդ տեղը։ Չինաստանը և Թաիլանդը զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։
Հաղթանակը գրանցվել է իրանցի մարզիկների շնորհիվ, որոնք փայլուն ելույթներ են ունեցել լողափնյա ըմբշամարտի (չորս ոսկե մեդալ), ջրագնդակի, կաբադիի, լողափնյա ֆուտբոլի, ձեռքի գնդակի և թեթև ատլետիկայի մրցություններում։
Իրանի թիմին թվով ամենաշատ մեդալները բերել են լողափնյա ըմբշամարտի մարզիկները։ Բոլոր չորս մարզիկները նվաճել են մեկական ոսկե մեդալ։