Իրանը և Ռուսաստանը քննարկում են միջուկային ոլորտում երկկողմ համագործակցությունը
Pars Today - «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային հարաբերությունների փոխտնօրենը հանդիպել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ և քննարկել ու մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության վերաբերյալ։
Mehr News գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային հարաբերությունների փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին հանդիպել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալիի հետ և, անդրադառնալով Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական և կայուն հարաբերություններին, նրանք քննարկել ու մտքեր են փոխանակել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական փոխանակումների, ինչպես նաև Բուշեհրի ատոմակայանում համատեղ նախագծերի վերաբերյալ։
Կողմերը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում շարունակական հաջող համագործակցությունը բնութագրել են որպես երկու երկրների կայուն զարգացման և առկա պոտենցիալ ռեսուրսների շահագործման ուղղությամբ դինամիկայի արդյունավետ օրինակ՝ շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության պահպանման և պաշտպանության նպատակով։