Մինայի ողբերգության նահատակների հարազատները հանդիպելու են հեղափոխության մեծարգո առաջնորդին
Սեպտեմբեր 07, 2016 06:48 Asia/Tehran
Մինայի ողբերգության նահատակների հարազատներն ու դեպքից փրկված խումբ ուխտավորներ այսօր կհանդիպեն իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մինայի ողբերգության տարելիցի սեմին նախատեսված այս հանդիպմանը մասնակցելու են այդ արյունալի ողբերգության նահատակների հարազատներն ու դեպքից փրկված խումբ ուխտավորներ:
Հանդիպումը կայանալու է Մինայի ողբերգության նահատակների հարազատների հաճախակի դիմումների հիման վրա ու նաև մեծարգո առաջնորդի հետ ուխտը վերանորոգելու նպատակով:
Պիտակ