Ռոհանի. Մինայի ողբերգության նահատակների արյան հարցում Իրանը երբևէ զիջման չի գնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i33760-Ռոհանի._Մինայի_ողբերգության_նահատակների_արյան_հարցում_Իրանը_երբևէ_զիջման_չի_գնալու
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը մեծարելով Աստծո տան ուխտավորների նահատակության տարելիցն, ասել է. «Խոչընդոտ հարուցելով իրանցի ուխտավորների ճանապարհին, Սաուդական իշխանություններն այս տարի իրենց հանցանքները համալրեցին «Աստծո ճամփան խոչընդոտելու» մեղքով»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 08:51 Asia/Tehran
  • Ռոհանի. Մինայի ողբերգության նահատակների արյան հարցում Իրանը երբևէ զիջման չի գնալու

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը մեծարելով Աստծո տան ուխտավորների նահատակության տարելիցն, ասել է. «Խոչընդոտ հարուցելով իրանցի ուխտավորների ճանապարհին, Սաուդական իշխանություններն այս տարի իրենց հանցանքները համալրեցին «Աստծո ճամփան խոչընդոտելու» մեղքով»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Մինայի տարածքում մուսուլման կանանց ու տղամարդկանց զոհվելը ցավալի ու տառապալի էր բոլոր մարդկանց համար: «Մուսուլմաններն ու ուխտագնացության նպատակով Արաբիա մեկնածները մնացին ձեռք ու ոտքի տակ և պաշտոնյաներն էլ օժանդակություն ցուցաբերելու փոխարեն դիտորդի դերում մնացին և տուժածներին օգնելու ուղղությամբ որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին». ասել է նա:

Ռոհանին նշել է, որ Արաբիայի հետ խնդիրը միայն Հաջջի հարցով չի սահմանափակվում և հավելել. «Տարածաշրջանի երկրներն ու իսլամ աշխարհն առկա խնդիրների կարգավորման և Արաբիայի իշխանություններին պատժելու համար համադրված աշխատանք պիտի տանեն, որպեսզի մի կողմից բառի իսկական իմաստով պատվաբեր ու աբրահամյան Հաջջի ուխտագնացություն կազմակերպվի Մեքքայում, Մեդինայում ու սրբավայրերում և դրան զուգահեռ տարածաշրջանի երկրները ձերբազատվեն ահաբեկչության հանդեպ այդ ռեժիմի ցուցաբերած հովանավորությունից և Եմենի ժողովուրդն էլ ապրի խաղաղ ու անվտանգ պայմաններում»:

«ԻԻՀ կառավարությունը կշարունակի Մինայի ողբերգության զոհերի իրավունքների վերականգնման ուղղությամբ քաղաքական ու իրավական հետապնդումները»,-հավելել է ԻԻՀ նախագահը: