Իրանի մեծարգո առաջնորդի արտահայտությունները՝ Մինայի ողբերգության նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/iran-i33805-Իրանի_մեծարգո_առաջնորդի_արտահայտությունները_Մինայի_ողբերգության_նահատակների_հարազատների_հետ_հանդիպման_ժամանակ
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե Մինայի ողբերգության հարցում Ալե Սաուդյան իշխանավորները անմեղ են, ուրեմն թող թույլ տան, որ իսլամական միջազգային մի փաստահավաք խումբ մոտկից հետաքննի հարցը ու պարզի իրականությունը»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 13:39 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդի արտահայտությունները՝ Մինայի ողբերգության նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե Մինայի ողբերգության հարցում Ալե Սաուդյան իշխանավորները անմեղ են, ուրեմն թող թույլ տան, որ իսլամական միջազգային մի փաստահավաք խումբ մոտկից հետաքննի հարցը ու պարզի իրականությունը»:

Սեպտեմբերի 7-ին Մինայի և Ալ Հարամ մզկիթի ողբերգության նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ , Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Մինայի ողբերգության հարցում  Ալե Սաուդի անարժանությունն ու թերացումը վերստին  ապացուցում են այդ չարաբաստիկ դինաստիայի  անարժանությունը սրբավայրերի կառավարման գործում»:

Անցած տարի, Հաջջի ուխտագնացության արարողության ընթացքում Ալե Սաուդյան վարչակարգի  սխալ կառավարման պատճառով , հազարավոր մուսուլման ուխտավորներ զոհվեցին:

7 հազար անմեղ ուխտավորների նահատակության նկատմամբ Իսլամ աշխարհի պետությունների , նույնիսկ կրոնագետների , քաղաքական գործիչների, մտավորականների ու էլիտայի պահած լռությունը «Իսլամական ժողովուրդների մեծ պատուհասը» համարելով , Գերապատիվ առաջնորդը հավելել է.«Մինայի ցավալի ողբերգության նման հարցերին կարևորություն չտալը ողբերգություն  է Իսլամ աշխարհի համար»:

Նշելով, որ Սաուդյան Արաբիայի իշխանավորների ներողություն չխնդրելը նրանց ծայր աստիճան անամոթության ու հանդգնության  ապացույցն է , Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Նույնիսկ եթե դա միտումնավոր չի եղել ,ապա մի իշխանական ու քաղաքական համակարգում այդ աստիճան անարժանությունը հանցագործություն է համարվում»:

Մարդու իրավունքների ջատագովի դերում հանդես եկողների  պահած լռությունը  համարելով   Մինայի ողբերգության հարցի  մյուս կողմը, և  անդրադառնալով որոշ երկրներում դատական վճիռների գործադրման նկատմամբ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների բարձրացրած սկանդալին, Մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«7 հազար անմեղ մարդկանց զոհվելու և իր պարտականությունների մեջ թերացող իշխանության նկատմամբ բացարձակ լռություն պահպանելը բացահայտում է մարդու իրավունքների համաշխարհային հավակնորդների կեղծ ինքնությունը և նրանք ովքեր հույս են կապել միջազգային կազմակերպությունների ու շրջանակների հետ, պետք է դաս քաղեն այս դառն իրողությունից»:

Նշելով, որ փաստահավաք խումբ կազմելը Իսլամական երկրների և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների անհրաժեշտ քայլերից է, Մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլա Խամենեին ասել է.«Չնայած մեկ տարի է անցել այս ցավալի դեպքից, սակայն գրավոր ու տեսանկարահանված փաստաթղթերի քննարկումը մեծ չափով կարող է պարզել ճշմարտությունը»:

Մինայի ողբերգության հարցում Սաուդյան վարչակարգի հովանավորներին համարելով այդ ռեժիմի գործած ոճիրի մեղսակիցներ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Սաուդյան անամոթ ռեժիմն ԱՄՆ-ի ուղեկցության երաշխիքով ամենայն հանդգնությամբ կանգնել է մուսուլմանների դիմաց և Եմենում, Սիրիայում , Իրաքում ու Բահրեյնում հեղում է մարդկանց արյունը,ուրեմն ԱՄՆ-ն և Ռիադի մյուս հովանավորները մեղսակից են սաուդացիների ոճրագործություններում»: