Իրանի մեծարգո առաջնորդն ընդգծել է Մինայի ողբերգության պատճառները պարզելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i33832-Իրանի_մեծարգո_առաջնորդն_ընդգծել_է_Մինայի_ողբերգության_պատճառները_պարզելու_անհրաժեշտությունը
Աշխարհի մուսուլմաններին և Աստծու տուն մեկնած ուխտավորներին ուղղած ուղերձից երկու օր անց, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կրկին անգամ ընդգծել է Ալե Սաուդյան չարաբաստիկ դինաստիայի անարժանությունը սրբավայրերի կառավարման գործում:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 16:01 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդն ընդգծել է Մինայի ողբերգության պատճառները պարզելու անհրաժեշտությունը

Աշխարհի մուսուլմաններին և Աստծու տուն մեկնած ուխտավորներին ուղղած ուղերձից երկու օր անց, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կրկին անգամ ընդգծել է Ալե Սաուդյան չարաբաստիկ դինաստիայի անարժանությունը սրբավայրերի կառավարման գործում:

Սեպտեմբերի 7-ին Իրանում Մինայի և «Ալ Հարամ» մզկիթի ողբերգության նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Մինայի ողբերգության հարցում Ալե Սաուդյան վարչակարգի անարժանությանն ու թերացմանն ասել է.«Եթե Մինայի ողբերգության հարցում Ալե Սաուդյան իշխանավորներն անմեղ են, ուրեմն թող թույլ տան, որ իսլամական միջազգային մի փաստահավաք խումբ մոտկից հետաքննի հարցը ու պարզի ճշմարտությունը»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն այն պատճառով է պնդում պարզել  Մինայի ողբերգության բոլոր կողմերը, քանի որ ողբերգությունից անցել է մեկ տարի և Սաուդյան իշխանավորները նույնիսկ ներողություն չեն խնդրել տեղի ունեցածի համար և ցավ չեն հայտնել Հաջջի ուխտագնացության արարողության ժամանակ հազարավոր ուխտավորների զոհվելու կապակցությամբ:

Իրենց թերացումների և սխալ կառավարման պատճառով Սաուդյան իշխանավորները Մինայի ողբերգության հարցում մեղավոր են և պետք է պատասխան տան սգավոր մուսուլմաններին, բայց ընդհակառակը նրանք պահանջատիրոջ  դերում են հանդես գալիս և ուրիշներին են ներկայացնում որպես մեղավոր:

Եթե Մինայի ողբերգության նկատմամբ  Սաուդյան Արաբիայի վերաբերմունքը միտումնավոր չի եղել,ապա  տուժածներին օգնելու հարցում նրանց անարժանությունն ու թերացումը հանցագործություն է համարվում և այդ բացահայտ հանցագործության նկատմամբ լռությունը հանրային կարծիքի ցանկությունը չէ:

Մինայի ողբերգության զոհերի հարազատների և տուժած ուխտավորների իրավունքների վերականգնումը արդարացի է և սաուդյան պատասխանատուների վերաբերմունքի նկատմամբ անտարբերությունն ու զգայուն չլինելը , ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում , իրական աղետ է իսլամ աշխարհի համար:

Անցած տարի տարբեր երկրներից Աստծո տուն մեկնած հաջիները  տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով ընկան ոտքի ու ձեռք տակ:Իսկ  Սաուդյան պաշտոնյաները տուժածներին օգնելու փոխարեն դիտողի դերում հանդես եկան և լուրջ քայլեր չկատարեցին տուժածներին օգնելու համար: Արդյոք նման պայմաններում ճի՞շտ է լռություն պահպանել սաուդացիների վերաբերմունքի նկատմամբ: Անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած դեպքերից հետո Սաուդյան ռեժիմի վերաբերմունքը  և այնուհետև իսլամական ժողովուրդների միասնության թուլացման նպատակով որպես մուսուլմանների համախմբման մեծ համագումարին՝ Հաջջի հարցին Ռիադի կողմից  քաղաքական մոտեցում ցուցաբերվելը հաշվի առնելով , առավել քան երբևե պահանջվում է իսլամ աշխարհի զգայնությունը:

Ալե Սաուդյան ռեժիմի քայլերի նկատմամբ անտարբերությունը , թուլացրել է Հաջջի մեծ համագումարում մուսուլմանների միասնության ցուցադրումը և ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում.«Եթե Իսլամ աշխարհը  հիմնական ելք չգտնի սրբավայրերի և հաջջի ուխտագնացության կառավարման համար, իսլամական ժողովուրդները հետագայում կկանգնեն ավելի մեծ խնդիրների առջև:

Հաջջի հարցում Սաուդյան Արաբիայի գործելակերպը և ԱՄՆ-ի հետ նրա համագործակցությունը ցույց է տալիս,որ Սաուդյան ռեժիմը կանգնել է Իսլամական ժողովուրդների դիմաց և իսլամական երկրներում,այդ թվում Եմենում, Սիրիայում, Բահրեյնում և Իրաքում հեղում է մուսուլմանների արյունը:

Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը հավաստիքն է այն իրականության ,որին անդրադարձել է  իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը: «Ատելի սաուդացիները մի խումբ են իսլամ աշխարհում,ընդորում ոմանք գիտակցաբար և ոմանք էլ անգիտակցաբար թշնամություն են տածում մուսուլմանների նկատմամբ : Իսլամ աշխարհը պետք է դիմակայի նրանց և ատելություն հայտնի սաուդացիների տերերին՝ այսինքն ԱՄՆ-ին ու Բրիտանիային»,ասել է գերապատիվ առաջնորդը: