Ալե Սաուդի և Ալե խալիֆայի ոճրագործությունները դատապարտող համընդհանուր ցույց Իրանում
Իրանի միլիոնավոր քաղաքացիներ ուրբաթ օրը համընդհանուր ցույցի մասնակցելով դատապարտեցին տարածաշրջանի ժողովրդի դեմ Ալե Սաուդի և Ալե Խալիֆայի ոճրագործությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ժողովուրդն ուրբաթ օրը անցած տարի Հաջջի ուխտագնացության ժամանակ՝ Մինայում, Ալե Սաուդի ռեժիմի միջոցով հազարավոր իրանցի և ոչ-իրանցի ուխտավորների կոտորածի և Ալե Խալիֆայի ռեժիմի միջոցով Բահրեյնի բռնահարված ժողովրդի վայրագ կերպով հալածանքի ենթարկվելու դեմ ի նշան բողոքի և ի հովանավորություն այդ երկրի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի ցույց կատարեցին:
Իրանի ժողովուրդն այդ համընդհանուր ցույցի ժամանակ հարգելով Մինայի ողբերգության նահատակների հիշատակը պահանջեց Մինայի ողբերգության ծավալների պարզաբանման, նահատակների իրավունքների հետապնդման և այս սարսափելի ոճրագործության ուղղությամբ Ալե Սաուդի կրած պատասխանատվության հայտարարման նպատակով փաստահավաք խումբ ստեղծել:
Համընդհանուր այս քայլարշավի ավարտին հրապարակվեցին հաղորդագրություններ, որտեղ Ալե Սաուդի ռեժիմը զգուշացվել էր, որ եթե չընդունի Մինայում սարսափելի ոճրագործության հարցում իր կրած պատասխանատվությունը և չփորձի փոխարինել իսլամական այլ երկրներում իր միջամտողական քայլերը ու եթե Ալե Խալիֆայի նեխած ռեժիմը չհրաժարվի բռնահարված ժողովրդին հալածանքի ենթարկելուց և ականավոր հոգևորականներին ու հատկապես Շեյխ Իսա Ղասեմին վիրավորելուց, մոտ ապագայում իսլամական երկրների երիտասարդության հեղափոխական զայրույթի պոռթկումի ականատես կլինի: