Իրանի  ԱԳ նախարարի ուղերձը Մինայի ողբերգության տարելիցի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i34285-Իրանի_ԱԳ_նախարարի_ուղերձը_Մինայի_ողբերգության_տարելիցի_առիթով
Մինայի ողբերգության տարելիցի առիթով հղած ուղերձում, Իրանի իսլամական հանրապետության  արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արտգործնախարարությունը լրջորեն հետամուտ է անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգության հարցին՝ մինչև զոհերի ու վիրավորների իրավունքների վերականգնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 13:59 Asia/Tehran
  • Իրանի  ԱԳ նախարարի ուղերձը Մինայի ողբերգության տարելիցի առիթով

Մինայի ողբերգության տարելիցի առիթով հղած ուղերձում, Իրանի իսլամական հանրապետության  արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արտգործնախարարությունը լրջորեն հետամուտ է անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգության հարցին՝ մինչև զոհերի ու վիրավորների իրավունքների վերականգնումը:

Կիրակի օրը, Մինայի ողբերգության տարելիցի առիթով հղած ուղերձում, Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մինչև այդ դեպքի նահատակների ու վիրավորների իրավունքների վերականգնումը, արտգործնախարարության օրակարգում է մնալու Մինայի ողբերգության հարցը և անտարակույս ապագայում Սաուդյան վարչակազմի հետ վերաբերվելու կարևորագույն և ազդեցիկ գործոններից մեկն է լինելու:

Անցյալ տարի, Սաուդյան վարչակազմի սխալ կառավարման պատճառով, զոհվեցին Աստծո տան հազարավոր մուսուլման ուխտավորներ:

Այդ ուղերձում, հարգելով Մինայի ողբերգության հազարավոր զոհերի հիշատակը, Զարիֆը հավաստիացրել է, թե վերջին տարիների ընթացքում, Բեյթոլլահ Ալ-Հարամ մզկիթի ուխտավորների համար տեղի ունեցած աղետները վկայում են այն մասին, որ Սաուդյան վարչակազմի իշխանավորներն իսլամական սրբավայրերը շահագործում են իրենց թշնամական քաղաքականությունների և կայսերապաշտության ու սիոնիզմի նկրտումների իրագործման ուղղությամբ:

«Ցավոք Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակման սխալ դեպքից հետո, Ռիադն այդ միջադեպը պատրվակ ծառայեցնելով, փակել է հարցի հետաքննման բոլոր երկկողմ առիթները և չի պատասխանել Իրանի նախաձեռնություններից և ոչ մեկին, այդ թվում «իսլամական միջազգային փաստահավաք կոմիտե» ստեղծելու առաջարկությանը»,-ասել է Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: