Նոյեմբեր 22, 2016 07:45 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է  Քաբուլի ահաբեկչական հարձակումը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք՝ Քաբոլում Էմամ Հոսեյնի սգավորների դեմ ահաբեկիչների իրականացրած հարձակումն: Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ահաբեկչության տարածման կապակցությամբ:

Երկուշաբթի օրը Բահրամ Ղասեմին նշել է, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել միայն համաշխարհային համագործակցության միջոցով:

Անդրադառնալով ահաբեկչական  խմբերի հանդեպ որոշ երկրների բացահայտ ու թաքուն հովանավորություններին, Ղասեմին  նշել է, որ ահաբեկիչներին կարճատև նպատակների իրագործման համար միջոց ծառայեցնելը նպաստումէ  ահաբեկչության տարածմանը:  «Նման քաղաքականությունն ուշ թե շուտ վնասելու է  նաև այն կիրառողներին»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Քաբուլի մզկիթներից մեկում  իրականացված և տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու պատճառ դարձած ահաբեկչական քայլը և ցավակցել Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին:

Երկուշաբթի օրը, Քաբուլի մզկիթներից մեկում Արբաինի արարողության մասնակիցների վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման  հետևանքով նահատակվեց շուրջ 50 և վիրավորվեց 70 մարդ:

Պիտակ