Իրանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտությունը
Իրանի ու Թուրքիայի նախագահները տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և կայուն անվտանգության ու կայունության հաստատման հարցում կարևորել են Թեհրան-Անկարա-Մոսկվա սերտ համագործակցությունները:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի վախճանյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից հաստատված հեռախոսազրույցի ժամանակ ասել է «Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին շարունակաբար ընդգծում էր իսլամական երկրների, հարևանների ու հատկապես Թուրքիայի հետ Իրանի բարեկամական հարաբերությունների ընդլայնման նշանակությունը»:
Ռոհանին ահաբեկչական հարձակումների հետևանքով Թուրքիայի մի խումբ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ փոխադարձաբար ցավակցություն հայտնելով Թուրքիայի նախագահին, ասել է. «Երկու երկրները համագործակցելով կարող են ոչնչացնել ահաբեկչությունը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդն անդորրի հասնի»:
«ԻԻՀ-ն ողջունում է տարածաշրջանում խաղաղության ստեղծման համար Անկարա-Թեհրան-Մոսկվա առավել սերտ համագործակցությունը»,-հայտարարել է Ռոհանին:
Նա նաև անդրադարձել նաև Սիրիայի հարցով Աստանայում գումարվելիք նիստին, ընդգծելով. «Նպատակը տարածաշրջանում ահաբեկչական բոլոր խմբերի դեմ պայքարն է և հույսով ենք, որ Իրանի ու Թուրքիայի համագործակցությամբ ինչքան շուտ Սիրիայում ու տարածաշրջանում կայունություն կհաստատվի»:
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է. «Տարածաշրջանի հարցերի կարգավորման համար Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների ընդլայնումը չափազանց ազդեցիկ է և Անկարան ընդգծում է երկկողմ ու տարածաշրջանային երկխոսությունները շարունակելու անհրաժեշտությունը»: