Փետրվար 04, 2017 11:37 Asia/Tehran
  • Ըմբշամարտի համաշխարհային միությունը հարգել է Իրանի որոշումը

Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահը արձագանքելով ամերիկացի ըմբիշների մուտքն Իրան արգելող Թեհրանի որոշմանը, հայտարարել է. «Ընդունված որոշումը հարգելի է»:

Նենադ Լալովիչը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրանցի ու ամերիկացի ըմբիշները կմրցեն միմյանց հետ:

Իրանի ըմբշամարտի ֆեդերացիան մի նամակ հղելով Ըմբշամարտի համաշխարհային միությանը պահանջել է Քերմանշահում նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային գավաթի մրցաշարին մասնակցող ԱՄՆ-ի հավաքականին փոխարինել  այլ խմբով:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրն ասել է, որ նկատի առնելով ԱՄՆ-ի նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը, Իրանի ԱԳ նախարարությունը  հայտնվել է այնպիսի պայմաններում, որ պարտավորված հակառակել է ԱՄՆ-ի ըմբշամարտի հավաքականի Իրան կատարելիք ուղևորությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ երեք ամսով արգելել է իսլամական յոթ երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային գավաթի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 16-ին և 17-ին` Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում:

 

 

Պիտակ