«Սաուդյան վարչակազմի ոճրագործությունների մասին լռելը ցեղասպանության մեջ մասնակից լինել է նշանակում».Շամխանի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Եմենի անպաշտպան կանանց ու երեխաների նկատմամբ Սաուդյան վարչակազմի ոճրագործությունների և այդ աղքատ երկրի ռեսուրսների ու ենթակառուցվածքների ոչնչացման մասին լռելը ոճրագործության մեջ մասնակից լինել է նշանակում»:
Թեհրանում Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Սլոբորնի հետ հանդիպման ժամանակ Ալի Շամխանին նշել է, որ Եմենի ճգնաժամում Եվրամիության ներքաշվելը և Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի անպաշտպան ժողովրդի անխնա սպանդի կանխումն անհրաժեշտ է:
Պարզաբանելով Իրանի առանցքային դերը տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ և ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարում, Շամխանին ասել է.«Հույժ նշանակալի է միջազգային համագործակցությունը՝ ահաբեկչության ֆինանսական, ռազմական ու մարդկային ռեսուրսները սահմանափակելու նպատակով»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ ահաբեկչության ճգնաժամի տարածում Արևմուտքում կանխելու համար անհարժեշտ է, որ եվրոպական երկրները կառուցողական դեր ստանձնեն Իրաքում և Սիրիայում և այլ շրջաններում ահաբեկչությունն արմատախիլ անելու համար:
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրանի կառուցողական դերին, Լյուքսեմբուրգի արտգործնախարարը կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունների ընդլայնումը:
Նա նշել է, որ հատկապես միջուկային համաձայնության ստորագրումից հետո, եվրոպական երկրները ցանկանում են բազմակողմանիորեն ընդլայնել Իրանի հետ համագործակցությունները և երկարաժամկետ տնտեսական նպատակների իրագործման համար ներդրում կատարել տարբեր ոլորտներում: