Ղասեմի.«Իրանը կարևորում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»
Պատասխանելով Իրաքում Իրանի միջամտությունների վերաբերյալ Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Այս հայտարարությունն արվել է պահի ազդեցության տակ»:
Բահրամ Ղասմին ընդգծել է.-«Թուրքիայի նախագահը լավատեղյակ է տարածաշրջանում և Իրաքում Իրանի դրական դերակատարության մասին»:
Ղասեմին հստակեցրել է.-«Իրաքի կառավարության առաջարկով Իրանը փորձում է կայունություն հաստատել այդ երկրում և պայքարել թաքֆիրական-ահաբեկչական խմբերի դեմ, որոնց վտանգը նաև սպառնում է Թուրքիային»:
«Իրանը կարևորում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ահաբեկչական խմբերին հովանավորելը և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտումը անկասկած ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը». նշել է Բահրամ Ղասեմին: