Փետրվար 18, 2017 18:48 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդը շնորհավորել է չեմպիոն ըմբիշներին

Քերմանշահում կայացած 2017 թվականի աշխարհի առաջնությունում Իրանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի հաղթանակի առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել ըմբշամարտի ֆեդերացիայի պատասխանատուների, մարզիչների և ազգային հավաքականի անդամների ջանքերը, որոնց արդյունքում, Իրանի ժողովուրդն արժանացել է այս մեծ տիտղոսին:

Քերմանշահում անցկացվող ըմբշամարտի առաջնությունում Իրանի ազգային հավաքականի ունեցած նվաճումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի պատասխանատուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռասուլ Խադեմի հետ և նրան է փոխանցել Այաթոլլահ Խամենեիի շնորհակալական պատգամը:

Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին առանձին ուղերձներով շնորհավորել էին Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականին այդ կապակցությամբ:

Ուրբաթ օրը Քերմանշահ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի 45-րդ շրջանի մրցաշարում, 5-3 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ի ազգային հավաքականին, ԻԻՀ հավաքականը վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ  չեմպիոն:

Ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության 45-րդ շրջանը աշխարհի ութ  հավաքականների մասնակցությամբ հինգշաբթի օրը մեկնարկել էր Իրանի Քերմանշահ քաղաքի «Իմամ Խոմեյնի» մարզադահլիճում:

 

Պիտակ