Վելայաթի. Իրանը հասկանում է Թուրքիայի պայմանները
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն ընդգծելէ , որ Թեհրանը հասկանումէ Թուրքիայի պայմանները: «Անկարան ամեն կողմից հայտնվել է ճնշման տակ և այդ երկրում դեռ ակնհայտ են հեղաշրջման հետքերը». ասել է նա:
Երեքշաբթի օրը Սիրիայի խորհրդարանի նախագահ Հեդիա Աբբասի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին անդրադառնալով նախօրեին Թուրքիայի պաշտոնատարների կողմից հնչեցված հակաիրանական հայտարարությանն ազսել է. «Անկարան Սիրիայում չի կարողացել իրագործել իր նպատակները»:
Վելայաթին նշել է, որ Թուրքիայի պաշտոնատարները երազում էին նամազ կարդալ Դամասկոսի Օմավյան մզկիթում: «Այս սին երազանքն իրականություն չդարձավ ու չի դառնալու և վերջնական հաղթանակը պատկանում է Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը». ասել է նա:
Արձագանքելով Մյունխենի անվտանգության համաժողովում Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի վերջին անհիմն հայտարարությանը, Վելայաթին նշել է. «Իրանի համար անհիմն ու անտրամաբանական հայտարարություններ լսելը սովորական է դարձել: Թեհրանը դրանց կարևորություն չի տալիս»:
«Նրանք ովքեր առանց հրավերի ու առանց թույլտվության Իրաք ու Սիրիա են մտել, ոտնձգող են համարվում ու պիտի հեռանան այդ երկրներից»,-հայտարարել է Ալի Աքբար Վելայաթին ընդգծելով, որ ԻԻՀ-ն Իրաքում ու Սիրիայում ներկա է այդ երկրների կառավարությունների պաշտոնական դիմումի համաձայն