Մեկնարկել է «Վելայաթ-95» ծովային զորավարժության վերջնական փուլը
Փետրվարի 26-ին ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի ներկայությամբ, Իրանի հարավային ջրերում մեկնարկել է «Վելայաթ-95» ծովային զորավարժության վերջնական փուլը:
«Վիլայաթ-95» զորավարժությունն իրականացվում է Հորմոզի նեղուցից մինչև Օմանի ծովը և Հնդկական օվկիանոսի տասը աստիճանով ուղեծրի վրա ՝ շուրջ երկու միլիոն քկմ. տարածքում:
Նշելով, որ զորավարժության անցկացման գլխավոր նպատական է ծովային ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանում անվտանգության հաստատումը, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է .-«Իրանի բանակի ռազմածովային նավախմբերն առայսօր ծովահեններից պաշտպանել են տարբեր երկրների ՝ այդ թվում, ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի շուրջ 25 նավերի»:
Ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին նշել է, որ «Վելայաթ-95» զորավարժության անցկացման նպատակը տարածաշրջանի երկրներին Իրանի բարեկամության ու խաղաղության պատգամի փոխանցումը, բանակի պաշտպանունակության բարձրացումը , տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, նաև ծովահենների դեմ պայքարն է: