Մարտ 09, 2017 15:10 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Մարդու իրավունքների թեմայով  հակաիրանական զեկույցը

ԻԻՀ Արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ չի ընդունում Մարդու իրավունքների թեմայով միտումնավոր ձևով Իրանի դեմ ներկայացրած զեկույցը»:

Իրանում մարդու իրավունքների  հարցով ՄԱԿ-ի նորանշանակ զեկուցող  Ասեմա Ջահանգիրն իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել: Նա մտահոգություն է հայտնել Իրանում աճող մահապատիժների և մարդու իրավունքները ոտնահարելու դեպքերի կապակցությամբ: 

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հստակեցրել է.-«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ որոշ երկրների կողմից պատրաստված  զեկույցի նպատակն է վարկաբեկել Իրանին»:

Բահրամ Ղասեմին ընդգծել է.-«Իրանի դեմ զեկույց պատրաստող շատ երկրներ մարդու իրավունքների հարցով սև դոսիե ունեն և հենց դա վկայում է  որ այդ զեկույցը պատրաստվել է Իրանին վարկաբեկելու նպատակով»:

«Մարդու իրավունքների հարցով Իրանի դեմ ներկայացված զեկույցը անհիմն է».-ասել է Ղասեմին:

Պիտակ