Մայիս 05, 2020 13:41 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը  տնահարում է Արևմյան ափի բնակիչների իրավունքները

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ անցած ապրիլ ամսին Սիոնիստական ռեժիմը 1015 անգամ խախտել է Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների իրավունքները:

ՀԱՄԱՍ-ի հաղորդման մեջ ասված է.«Ապրիլին արձանագրվել է  Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված Երուսաղեմում բնակվող քաղաքացիների իրավունքների խախտման 260 դեպք, որոնցից 123-ն Ալ-Խալիլում և 121-ը՝ Նաբլուսում:

Հաղորդման համաձայն, անցած ամիս սիոնիստ ավանաբնակների և բանակայինների ոտնձգությունների ընթացքում նահատակվել են երեք և վիրավորվել 60 պաղեստինցիներ:

Անցած ամիս սիոնիստ բանակայինները ձերբակալել են 181 պաղեստինցիների և գրոհել են պաղեստինցիներին պատկանող 77 տարածքներ:

Օգտվելով կորոնավիրուսի պանդեմիաի հետևանքով ստեղծված իրավիճակից, Սիոնիստական ռեժիմը նոր ուժով սկսել է  բռնություններ իրականացնել Պաղեստինի ժողովրդի դեմ:

Պիտակ