Մարտ 13, 2017 17:47 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների ոլորտում Իրանի քաղաքականությունը մշտապես կառուցողական է եղել

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով փոխնախագահն ասել է.«Մարդու իրավունքների ոլորտում Իրանի քաղաքականությունը մշտապես կառուցողական է եղել»:

Երկուշաբթի օրը՝ մարտի 13-ին Ժնևում ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 34-րդ նստաշրջանում Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.«Իրանը տարածաշրջանում ամենաամուր ժողովրդավարությունն ունի, որն արմատներ ունի իսլամ կրոնում, ինչպես նաև հասարակության պատմության ու մշակույթի , նաև տրամաբանության մեջ»:

«Իրանը կարևորում է աստվածային կրոնների ու մշակութային բազմազանության հարգումը, առճակատումներից և երկակի ստանդարդներից խուսափումը»․հավաստել է Ղարիբ Աբադին:

Ղարիբ Աբադին հատուկ զեկուցաբերի նշանակումը որակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քաղաքական քայլ, ասելով.«Այս նշանակումն ամբողջությամբ հակասում է մարդու իրավունքների հարգման սկզբունքին»:

Նրա խոսքերով՝ Ասեմեա Ջահանգիրիի զեկույցում, ցավոք, անտեսվել են Իրանում մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումները:

«Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում Իրանի զարգացումը, հասել է  հատուկ զեկուցաբերի առաքելությանը վերջ դնելու ժամանակը».ասել է Ղարիբ Աբադին:

 

Պիտակ