Մարտ 18, 2017 07:44 Asia/Tehran
  • Իրանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը համաշխարհային առաջնության մրցաշարում երրորդ հանդիսացավ

Իրանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը հաղթանակ արձանագրելով Թուրքիայի հավաքականի դիմաց կանգնեց Իրանի հարավ-արևմտյան Աբադան քաղաքում կազմակերպված 2017 թվականի համաշխարհային առաջնության գավաթի մրցաշարի աղյուսակի երրորդ հորիզոնականում:

Իրանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Ռուսաստանի հավաքականից պարտություն կրելուց հետո, ուրբաթ երեկոյան 7-1 հաշվով հաղթանակ է արձանագրել Թուրքիայի հավաքականի նկամամբ  և կանգնել երրորդ հորիզոնականում:

Ռուսաստանի ազգային հավաքականն  ուրբաթ գիշեր պարտության մատնելով Ադրբեջանի ազգային հավաքականին, շահել է առաջնության մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Իրանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը շահել է 2010 թվականին Երևանում,՝ 2011 թվականին՝ Մինսկում, 2012 թվականին՝ Ռուսաստանի Սարանսկում, 2014 թվականին՝ Թեհրանում և 2016 թվականին՝ Շիրազում անցկացված առաջնության մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության գավաթի մրցաշարերում Ռուսաստանը, ներառյալ Խորհրդային շրջանում նվաճած չեմպիոնի կոչումները, 18 անգամ շահել է առաջնության գավաթը, իսկ նրան հաջորդում են Իրանը՝ հինգ և Կուբան՝ չորս չեմպիոնի կոչումներով:

 

Պիտակ