Մարտ 24, 2017 19:34 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների չարաշահումը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Ժնևում մարդու իրավունքների հարցով բանաձևի վավերացմամբ՝ Իրանի մարդու իրավունքների հարցող հատուկ զեկուցող Ասեմե Ջահանգիրի գործուղման երկարաձգումը խոսում է այն մասին, որ մի շարք երկրներ պարզապես չարաշահում են ՄԱԿ-ի կողմից դրված մարդու իրավունքների մեխանիզմները»:

Իրանում հատուկ զեկուցողի գործուղման ժամկետի երկարաձգման մասին բանաձևը հաստատվել է 22 թեր, 12 դեմ և 13 ձեռնպահ ձայներով:

Մարտի 24-ին Բահրամ Ղասեմին հավելել է.«Այլ երկրների վրա ճնշում բանեցնելով առճակատման պարտված ու քայքայված քաղաքականության հետևելը պատճառ կդառնա, որ հեղինականզրկվի ՄԱԿ-ի մարդկաին իրավունքերի համակարգը»:

«Իրանի դեմ մարդու իրավունքների բանաձևի հաստատման մյուս նպատակներն են՝ աղավաղել Իրանի նմանությամբ իսլամական անկախ երկրների դիմագիծը և ծածկել մարդու իրավունքների խախտման այդ թվում՝ աշարհում պատերազմական հանցագործություններն ու անմարդկաին սպանությունները»,- հավաստիացրել է Ղասեմին:

Նա շեշտել է.«ԻԻՀ-ն պատրաստ է փոխադարձ հարգանքի և ՄԱԿ-ի մարդկային իրավունքների օրինական մեխանիզմների հիմունքներով բանակցել և կառուցողական համագործակցություն ծավալել աշխարհում մարդկային իրավունքների իրական վերելքի ուղղությամբ»:

Պիտակ