Մարտ 27, 2017 19:59 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավարը քննադատել է մարդու իրավունքների նկատմամբ  արևմուտքի երկակի մոտեցումը

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը հակահեղափոխականների և ահաբեկչական խմբավորումների զեկույցները որպես մարդու իրավունքների պաշտոնական զեկույցներ չի ընդունում»:

Իրանի  դատական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ գումարված նիստում,    անդրադառնալով  ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրի գործունեության երկարաձգմանը, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին   հստակեցրել է.«Ցավոք  ՄԱԿ-ի  մարդու իրավունքների կառույցները դարձել են ճնշման լծակ անկախ երկրների համար»:

Նշելով, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցները կախված են գերտերություններից և քննադատելով այդ փաստը, Այաթոլլահ Ամոլի Լարիջանին հավելել է.«Այդ կառույցները փաստորեն լռություն են պահպանել ու ոչ մի հակազդեցություն չեն ցուցաբերում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և Եմենում ու  այլ տարածաշրջաններում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճիրների  նկատմամբ»:

«Թեհրանը սկզբից միջազգային օրենքներին դեմ էր համարում Իրանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի նշանակումը», ասել է Իրանի դատական իշխանության ղեկավարը հույս հայտնելով ,որ մարդու իրավունքների կառույցները փոխելով իրենց գործելաոճը, իրենց պաշտոնական զեկույցները  ահաբեկչական խմբավորումների անհիմն հայտարարությունների հիմամբ չեն պատրաստի: 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մարտի 24-ին մի բանաձև հրապարակելով ևս մեկ տարով երկարաձգել է Իրանում մարդու իրավունքների հատուկ զեկուցող՝ Ասմա Ջահանգիրի առաքելությունը: 

 

Պիտակ