Մայիս 21, 2017 11:28 Asia/Tehran
  • Հասան Յազդանին արժանացել է Իսլամական համերաշխության 4-րդ մրցումների ոսկե մեդալին

Իրանցի ըմբիշը հաղթելով «Ռիո-2016» օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին, շահել է իսլամական երկրների համերաշխության մրցումների 86 կգ. քաշային հարգի ոսկե մեդալը: Յազդանին կիսաեզրափակիչ փուլում ևս հաղթել էր Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնին:

Ըստ «Pars Today» գործակալության հաղորդման, շաբաթ օրը Բաքվում անցկացվող Իսլամական համերաշխության ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում, «Ռիո-2016» օլիմպիական խաղերի 74 կգ. քաշային կարգի ըմբիշ ՝ Հասան Յազդանին , 86 կգ. քաշային հարգի եզրափակիչ փուլում ,  Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն ՝ Սալիմ Յաշարի դեմ խաղում , հաղթել է 11:0 հաշվով ՝ Իրանին բերելով երրորդ ոսկե մեդալը:

Բաքվում անցկացվող իսլամական համերաշխության խաղերում, Իրանի մարզական հավաքականը  շահել է 82 ՝ 24 ոսկե, 25 արծաթե և 33 բրոնզե մեդալներ ՝ կանգնելով խաղերի երրորդ հորիզոնականումլ

Իսլամական համերաշխության 4-րդ խաղերը մեկնարկել են մայիսի 12-ին ՝ Բաքվում: 22 մարզաձևերի մրցումներին մասնակցել են 54 իսլամական երկրների մարզիկներ: Խաղերը շարունակվելու են մինչև մայիսի 22-ը:

Պիտակ