Հուլիս 01, 2017 07:43 Asia/Tehran
  • Իրանը լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի անվան հունա-հռոմեական ոճի միջազգային մրցաշարի չեմփիոն

ԻԻՀ-ի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի պատանեական ազգային հավաքականը հաղթելով Ադրբեջանի ազգային հավաքականին Ղոմում կազմակերպված լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմփիոն ճանաչվեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն  մրցաշարը կայացել է ուրբաթ օրը` Թեհրան նահանգի հարավում գտնվող Ղոմ քաղաքում: Եզրափակիչ փուլում Իրանի ազգային  հավաքականը 7-3 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային հավաքականին:

Մրցաշարի ավարտին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականները գրավեցին համապատասխանաբար աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականները:

Լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի հունա-հռոմեական ոճի պատանեական ըմբշամարտի միջազգային մրցաշարն Իրաքի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Սիրիայի, Սերբիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Լիբանանի և Թուրքիայի ազգային հավաքականների և Իրանից հինգ խմբերի մասնակցությամբ կայացավ Ղոմ քաղաքի «Շահիդ Հեյդարիան»-ի դահլիճում:

 

Պիտակ